▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստղաբաշխական թվեր չեն կազմել, բայց էժան տեսահոլովակ էլ չէ. Գևորգ Մարտիրոսյան

Life.panorama.am-ը գրում է.

Գեւորգ Մարտիրոսյանն ու Նարեկ Պետրոսյանն (Մեծ Հայք) ընդամենը օրեր հետո կներկայացնեն իրենց համատեղ աշխատանքն ու եւս մեկ ամառային ռիթմիկ երգ կպարգեւեն իրենց երկրպագուներին:

 Գեւորգ Մարտիրոսյանից հետաքրքրվել ենք, թե ինչպե՞ս են ընթացել «Դույ-դույ» տեսահոլովակի նկարահանումներն ու երգիչն ի՞նչ անելիքներ ունի առաջիկայում:

 «Իմ ու Նարեկի համատեղ զուգերգը դեռ վաղուց էր պատրաստ, պարզապես տեսահոլովակի նկարահանումն էր ուշանում, քանի որ այն ավելի շատ ամառային ռիթմիկ երգ է ու ցանկանում էինք հենց ամռանն էլ ներկայացնել,- նշեց Գեւորգն ու պատմեց տեսահոլովակի նկարահանման ընթացքից.

«Տեսահոլովակը նկարահանվել է օրեր առաջ Սոչիում, ուր Նարեկի եւ մի քանի այլ երգիչների հետ գնացել էինք համերգների: Ռեժիսոր Արսեն Երեմյանն օպերատոր Սուրեն Թադեւոսյանի հետ միասին կարողացավ անմիջապես կազմակերպել հոլովակի նկարահանման համար անհրաժեշտ նախապայմաններն ու կարճ ժամանակում կայացան նկարահանումները: Չեմ կարող չանդրադառնալ տեղի մեր հայ ընկերների աջակցությանը, ովքեր ջանք չխնայեցին, որպեսզի հնարավորինս գեղեցիկ կայանար այս աշխատանքը»:

«Դույ-դույ» տեսահոլովակը կուղեկցվի ծովափնյա տեսարաններով, շքեղ մեքենաներով ու գայթակղիչ աղջիկներով: Հետաքրքրվելով, թե որքա՞ն  է կազմել տեսահոլովակի բյուջեն, երգիչը ծիծաղելով պատասխանեց.

«Ամեն ինչ նորմալ է: Թվեր չեմ նշի, այո, աստղաբաշխական թվեր չեն կազմել, բայց էժան տեսահոլովակ էլ չէ: Մենք ամեն ինչ արել ենք, որ լինի ճաշակով ու բարձր որակի աշխատանք, իսկ գնահատողը մեր հանդիսատեսն է»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին