▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաթևիկ Ադումյանը՝ երկարատև լռության, անելիքների և ընտանիքի մասին

 

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն, ով «Հարազատ թշնամի» հեռուստասերիալից հետո էկրանային դադար էր հայտարարել՝ ապագայում նոր ու թարմ ուժերով ներկայանալու համար:

Տաթեւիկ, վերջին նախագիծը «Հարազատ թշնամին» էր, որի շրջանակումհեռուստադտողը տեսել է Ձեզ, հետաքրքիր է՝ ինչո՞վ եք զբաղված այս շրջանում:

- Այս շրջանում զբաղված եմ սպորտով, օտար լեզուներ սովորելով եւ ամենակարեւորը՝ իմ ընտանիքով:

Գիտեմ, որ պլաններ ունեիք հանգստանալու, ուժերը հավաքելու ու նորովի ներկայանալու, նոր ծրագրեր կա՞ն առաջիկայում:

- Բնականաբար, մի քանի ծրագրեր ունեմ, բայց դրանց մասին կխոսեմ ավելի ուշ, երբ հստակ լինեն:

Լռությունը շատերի մոտ կարծիք էր ստեղծել, որ հեռանում եք Հայաստանից, այդ ասեկոսեները էլ ավելի թեժացան, երբ մեկնել էիք հարզատներին այցելության: Ի՞նչկասեք նրանց, ովքեր շարունակում են այսպես մտածել:

- Չեմ կարծում, որ ամեն անգամ երկրից բացակայելը կարելի է վերագրել, թե հեռանում եմ հայրենիքից, ասեմ ավելին՝ երբեք միտք չեմ ունեցել լքել Հայաստանը:

Կրկին լռության հետեւանքով՝ կարծիքներ կան, որ դուք էլ եք միացել հայ հայտնի բիզնես-լեդիներին ու ձեր սեփական բիզնեսն եք հիմնել: Սա համապատասխանո՞ւմ է ճշմարտությանը, կամ գուցե այս առումով պլաննե՞ր կան:

- Կարծում եմ՝ մեկը մյուսին չի խանգարում: Առայժմ բիզնեսի հետ կապված պլաններ չունեմ, բայց եթե անգամ ապագայում որեւէ բիզնես ունենամ, դա չի խանգարի իմ դերասանական կարիերային:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին