▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես սիրում եմ այնպիսի դերեր, որոնք իմ էությունից տարբերվում են. Միլենա Վարդանյան

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Միլենա Վարդանյանը ծնվել է Երևանում, հետո ընտանիքով տեղափոխվել են Մոլդովա, որտեղ էլ ավարտել է դպրոցը: Երբ Մոլդովայից տեղափոխվեցին Մոսկվա, Միլենան ընդունվեց Օստանկինոյի հեռուստահաղորդավարության դպրոցը, որից հետո երաժշտական հեռուստաալինքերից մեկում աշխատել է որպես հաղորդավարուհի: Աշխատելու տարիներին դերասանուհին հասկացել է`հաղորդավարի աշխատանքը իրենը չէ և մեկնել է Իտալիա, որտեղ էլ մոդելավորման դասեր է անցել: Մեկ տարի սովորելուց հետո վերադարձել է Մոսկվա, որտեղ ներկայացրել է հագուստի իր հավաքածուն: Հասկանալով, որ այս ճանապարհը իրենը չէ կրկին վերադարձել է Իտալիա, որտեղ էլ ստացել է դրասանի կրքություն: Խաղացել է բազում ներկայացումներում, ֆիլմերում  և այս ամենը թողնելով՝ վերադարձել է Երևան:

- Միլենա, այդքան լեցուն կյանք ունենալուց հետո, ինչո՞ւ վերադարձար Երևան

- Գիտես, երբ վերադարձա Երևան, չէի պլանավորում որ պետք է այսքան երկար մնամ այստեղ: Եկա, քանի որ շատ էի կարոտել ընտանիքս և ցանկացա մի քիչ հանգստանալ: Երբ եկա, ինձ առաջարկեցին նկարահանվել ֆիլմում, ես էլ մտածեցի, իսկ ինչու ոչ: Ես հավատում եմ ճակատագրին և մտածում եմ, որ կյանքում կան բաներ, որոնք հենց այնպես չեն լինում: Երբ գլխիս այդքան շատ առաջարկներ թափվեցին, ես մտածեցի՝ ճակատագիր է:  Ես չգիտեմ՝ ինչ կարող է լինել հետո, գուցե մնամ, կամ գուցե վերադառնամ Իտալիա: 

- Այսինքն միշտ չէ՞, որ ամեն ինչ պլանավորում ես:

 - Չէ գիտես, ամեն ինչ պլանավորում եմ: Հիմա ինձ համար լավ է այստեղ և դա է պատճառը, որ կմնամ այստեղ, իսկ եթե ինչ-որ բան սրտովս չլինի, այլ բան կձեռնարկեմ: Ես սիրում եմ էքսպերիմետներ անել, անգամ իմ մասնագիտության հետ կապված: Ես դիզայներ եմ եղել, հաղորդավարուհի, հետո հասկացել եմ, որ դերասանի մասնագիտությունն է իմը:

- Իտալացի տղաներին չհաջողվե՞ց քո սիրտը գրավել: 

- Ոչ: Գիտես պետք է ասեմ, իտալաիցները ինչ որ չափով նման են հայ տղաներին, բայց ավելի տաքարյուն են:    Իտալացիները ուրիշ ձև են ապրում, իսկ մեր տղամարդիկ շատ ջենտլմեն են: Ամեն դեպքում ես կցանկանամ, որ իմ կողքի տղամարդը հայ լինի: Չնայած գիտես, երբ մտածում եմ ամուսնության մասին, հասկանում եմ, որ  ազգությունն այդքան էլ նշանակություն չունի:

Դու արդեն երեսուն տարեկան ես և չեմ հավատա, եթե ասես, որ կողքիդ սիրելի մարդի չի եղել: 

- Իհարկե եղել են հարաբարություններ, դրանցից մեկն էլ հինգ տարի է տևել: Հիմա միասին չենք, բայց չեմ ցանկանա դրա մասին խոսել:

- Միլենա, քո քույրը՝ Ելենան, բավականին հայտնի է, արդյո՞ք նրա շնորհիվ քեզ սկսեցին առաջարկներ անել: 

Գիտես՝ ոչ:  Ես կարծում եմ՝ դա այդպես չէ: Եթե դու չունես տաղանդ, քեզ ոչ մի տեղ չեն կանչի: Ինչքան էլ որ դու գեղեցիկ լինես, բայց եթե տաղանդ չունենաս, ապա ոչ մեկի պետք չես լինի: Ոչ մի ռեժիսոր չի ցանկանա, որ իր ֆիլմը տապալվի վատ դերասանուհու պատճառով: Քույրս իհարկե ոչ մի կերպ չի ազդում իմ կարիերայի վրա: Առաջին ֆիլմը, որտեղ նկարահավեց Գոռ Վարդանյանին «Հրեշների գայլը» գեղարվեստական ֆիլմն էր: Գոռը Միլենային հրավիրել էր հանդիպման, որին գնացել էի նաև ես, նա էլ ինձ տեսավ և առաջարկեց նկարահանվել ֆիլմում: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին