▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժակը կրկին հայր կդառնա

BlogNews.am-ը գրում է. Հեռուստառադիոհաղորդավար Ժակի ընտանիքում շուտով համալրում է լինելու. Ժակի կինը՝ Եվան, նրան կրկին երեխա կպարգևի։ Երջանիկ հայրիկը թեև նշեց, որ այս փուլում չի ցանկանում խոսել անձնական կյանքին վերաբերող նորության մասին, կայքին որոշ մանրամասներ պատմեց:

Հաղորդավարի ընտանիքում մանկան ճիչը կրկին կլսվի հոկտեմբերի վերջին։  Ժակի և Եվայի դուստրը՝ 11-ամյա Սիլվին անհամբերությամբ սպասում է այդ օրվան։ «Փոքր տարիքում Սիլվին սարսափելի անհամբերությամբ էր սպասում քույր կամ եղբայր ունենալուն, ընթացքում ունեցավ թութակ, շուն։) Մի քիչ ուշացած, բայց փորձում ենք ի կատար ածել իր մեծ ցանկությունը։ Սիլվին արդեն 11 տարեկան է, կարծում եմ՝ ավելի հասուն մոտեցում է ունենալու, դառնալու է մեծ քույրիկը, ով կխնամի երեխային։ Մենք բաց թողեցինք ավելի վաղ տարիքում իրենց միասնական դարձնելու հնարավորությունը։ Ամեն դեպքում Սիլվին հիմա էլ է շատ սրտով սպասում փոքրիկի ծննդին»,- ասաց հաղորդավարը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին