▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիրահատության եմ ենթարկվելու, չգիտեմ՝ ինչ կլինի. դերասան Գևորգ Գրիգորյանը վթարի է ենթարկվել

Aysor.am-ը գրում է.

Դերասան Գևորգ Գրիգորյանը, ով թեև տևական ժամանակ է՝ էկրաններին չի երևում, բայց հեռուստադիտողին ծանոթ է մի շարք սերիալներից, այսօր Facebook-յան իր էջում նկար էր հրապարակել, որից նկատելի էր, որ դերասանը հիվանդանոցում է՝ ոտքի լուրջ վնասվածքով:

Կայքը կապ հաստատեց նրա հետ՝ հետաքրքրվելով վնասվածքի պատճառի և լրջության աստիճանի մասին: Վիրահատությունից րոպեներ առաջ նա հարցազրույց տվեց մեզ:

«Երեկ Հանրապետական հիվանդանոցից մի քիչ ներքև գտնվող խաչմերուկում վթար տեղի ունեցավ: Բաց կոտրվածքով ու փշրված ոսկորներով տեղափոխվեցի Հանրապետական հիվանդանոց: Շուտով վիրահատության եմ ենթարկվելու, չգիտեմ, թե ինչ կլինի»,-մեզ հետ զրույցում նշեց նա:

Դերասանը իր Harley Davidson մոտոցիկլով հատելիս է եղել խաչմերուկը: Մերսեդեսի վարորդը չի նկատել նրան ու ձախ է թեքվել, ինչի հետևանքով էլ ճակատային բախում է առաջացել: « «Ձիս» ամբողջովին ճմրթվել է, բայց ոչինչ, ապահովագրության գումարը հենց փոխանցեն, կվերանորոգեմ»,-կատակեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին