▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր հայ երգիչն է իր կարիերան սկսել ԱԼՄ-ում` «ադամանդ»-ի կոչումով

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Կար ժամանակ, երբ չկային Սուպերսթարներն ու x-factor-ները, չկային  ամեն ճաշակի համապատասխան երաժշտական  տասնյակներն ու փոստարկղերը , մեր միակ ուրախությունը ԱԼՄ-ի ադամենդներն ու զմրուխտներն էին:

Այսօր միայն ծիծաղով ենք հիշում այդ օրերը, երբ հեռուստատեսությամբ ժամերով կարող էին ցույց տալ գյուղի ակումբի քեֆը, կադրում ուտել-խմելը, գովազդել Հեռվաշենի վարսավիրին, ասմունքել ջրվեժից կաթիլ-կաթիլ թափվող  Վահան Տերյանի ֆոնին, ուրախ-զվարթ ստանալ գունավոր թղթից կտրած ադամանդն ու գրկելով Տիգրան Կարապետիչից ստացած արհեստական ծաղիկները իրենց երգիչ համարել:

Բայց արի ու տես, որ մեր այսօրվա ամենահայտնի երգիչներից մեկը իր առաջին քայլերը երգարվեստ արել է ԱԼՄ-ի կապույտ վարագույրի ֆոնին: այո, այո, դուք ճիշտ եք կարդում: Այսօր հիշել էի ԱԼՄ-ի աստղերին ու հին տեսանյութերն էի նայում, երբ տեսա Տիգրան կարապետյանի ձեռմամբ ադամանդ հռչակվող Սևակ Ամրոյանին:

Դե Սևակ ջան, սրանից հետո էլ կասես, որ առաջին քայլերդ Շանթի  «Ժողովրդական երգիչ»նախագծում ես արել: Լավ նայիր,տանը, պահարանում մի տեղ պահած կլինես այդ ադամանդը :)))

Աղբյուրը`kritikonline.wordpress.com

Դիտեք 22-րդ րոպեից.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին