▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խոպանի տեսություն»-ը շարունակություն չի ունենա. այն կփոխարինվի նոր նախագծով

Life.panorama.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է՝ «Շանթ» հեռուստըաընկերության «Խոպանի տեսություն» սիթքոմը 3-րդ եթերաշրջան չի ունենա, փոխարենը դրան կհաջորդի նոր հումորային նախագիծ:

Կայքին հեռուստաընկերության PR մենեջեր Ծովինար Կարապետյանը հայտնեց, որ «Խոպանի տեսության» ավարտի վրա ոչ մի կերպ չեն ազդել քննադատությունները եւ սիթքոմի ավարտի հիմքում միայն մեկ պատճառ կա.

««Խոպանի տեսություն»-ն ավարտվեց, քանի  որ «Շանթ»  հեռուստատեսությունն ունի քաղաքականություն՝ մենք  ոչ միայն անընդհատ թարմություն ենք պահանջում, այլեւ իրականացնում: Մենք ուզում ենք, որպեսզի մեր հեռուստադիտողը չհասցնի հոգնել կամ ձանձրանալ որեւէ նախագծից, քանի որ նույնիսկ ամենահետաքրքիր նախագծերը շատ երկարաձգելու դեպքում մի օր կարող են անհետաքրքիր դառնալ»,- նշեց PR մենեջերը:

Հետաքրքրվելով, թե ի՞նչ հումորային նախագիծ կփոխարինի «Խոպանի տեսությանը», Ծովինար Կարապետյանը նկատեց.

«Իհարկե, փակագծեր բացելու իրավասությունը դեռեւս չունեմ, միայն կարող եմ ասել, որ մեր աշնանային եթերաշրջանում կներկայացնենք եւս մեկ սիթքոմ՝ հումորային նախագիծ, որը, հուսանք, նույն կերպ կսիրվի ու կընդունվի հանդիսատեսի կողմից, ինչպես ընդունվեց «Խոպանի տեսությունը»: Շեշտեմ, որ մենք ամեն բան անում ենք մեր հեռուստադիտողին որակյալ արտադրանք ներկայացնելու եւ հաճելի ժամանց պարգեւելու համար»:

Առավել մանրմասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին