▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանը՝ «Forbes» ամսագրի շապիկին

Քիմ Քարդաշյանը հայտնվել է հեղինակավոր «Forbes» ամսագրի հուլիսյան համարի շապիկին: Հայազգի աստղը, շնորհիվ իր բջջային Kim Kardashian:Hollywood խաղ-հավելվածի թողարկման, ամենահարուստ հայտնիների ցուցակում զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը: Տեղեկացնենք, որ խաղ-հավելվածը Քիմ Քարդաշյանին անցյալ տարի 45 մլն դոլարի եկամուտ է բերել:

«Ինձ համար մեծ պատիվ է լինել «Forbes»-ի շապիկին: Ես երբեք չէի երազի, որ նման բան կարող էր լինել: Գիտեմ, որ հայրս կհպարտանար ինձանով»,- այս առիթով իր Instagram-ում գրել է Քիմը, ապա կատակել, որ սա վատ արդյունք չէ «տաղանդ չունեցող աղջկա համար»:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին