▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ նպատակով են Արամեն ու Աննա Թովմասյանը մեկնել Մոսկվա

Life.panorama.am-ը գրում է.

Արամեն եւ կինը՝ Աննա Թովմասյանը, վերջին օրերին գտնվում եմ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում, իսկ նրանք այնտեղ են ոչ միայն հանգստի, այլեւ աշխատանքային ծրագրերի նպատակով.

«Արդեն որոշ ժամանակ է՝ ես եւ Արամեն գտնվում ենք Մոսկվայում: Այստեղ մեր այցի գլխավոր նպատակը Արամեի նոր տեսահոլովակն է, որի նկարահանումներն արդեն իրականացվում են, բայց այդ մասին անձամբ Արամեն ավելի ուշ կխոսի»,- մեզ հետ զրույցում նշեց երգչուհի Աննա Թովմասյանը:

Թեպետ զույգն այս ընթացքում հասցնում է նաեւ հաճելի ժամանակ անցկացնել, սակայն առանձին հանգստի մասին եւս մտածում են.

«Անկեղծ ասած՝ դեռ չենք պլանավորել մեր հանգիստը, քանի որ Արամեն շատ ծանրաբեռնված է աշխատանքներով: Ինչեւէ՝ սեպտեմբերին պետք է մեկնենք ԱՄՆ՝ կրկին աշխատանքային ծրագրեր իրականացնելու, սակայն հուսամ, որ այնտեղ հանգիստը կհամատեղենք աշխատանքների հետ»,- նկատեց Արամեի գեղեցկուհի կինը:

Աննա Թովմասյանը տեսակով ակտիվ մարդ է, բայց ինչպես ինքն է ասում, երբեմն հանգիստ մթնոլորտի կարիք ունի.

«Որքան էլ տեսակով ակտիվ եմ, միեւնույն է, գալիս է մի պահ, որ խաղաղ հանգստի կարիք ունեմ: Բայց ես ու Արամեն միասին միշտ լավ ժամանակ ենք անցկացնում, այդ իսկ պատճառով մեր հանգիստները միշտ բարձր տրամադրությամբ ու զվարճալի պատմություններով են ուղեկցվում եւ դառնում լավ հիշողություններ»,- հավելեց Աննան:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին