▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ ուզում խորթ մայր լինել. Ջուս

Դիտեք նաև՝

Blognews.am-ը գրում է.

Հունիսի 28-ին բոլորից թաքուն ամուսնացած երգչուհի Ջուսը կայքի հետ զրույցում ասաց, որ ինքն ու ամուսինն առայժմ առանձին են ապրելու, քանի որ իրենց բնակարանը դեռևս վերանորոգման փուլում է։

«Ամուսնացած կնոջ կարգավիճակում ինձ ավելի լավ եմ զգում։ Ես նորից ազատ եմ, ոչինչ չի փոխվել, միայն մեր սերն ամրացավ, հիմա ավելի ապահոված եմ։ Ես ավելի հանգիստ եմ, քանի որ կողքիս շատ ուժեղ տղամարդ է, որը շատ է սիրում ինձ, ես եմ շատ սիրում իրեն։ Նա ինձ հասկանում է, ես իրեն հարգում եմ և լսում։ Այն, որ Ջուսը մեկին լսում է, արդեն հետաքրքիր է. ես միշտ իմն եմ արել, բայց Վահագնին միշտ լսում եմ։ Մենք շատ նման ենք, ինքն ինչ ասում է, ինձ դուր է գալիս, և ես անում եմ»,- ասաց երգչուհին։

Ջուսը նշեց, որ հետաքրքիր չէր լինի, եթե բոլորն իմանային, որ ամուսնացել են։ «Ավելի հետաքրքիր է, որ մենք գաղտնի գնացինք զագս, գրանցեցինք մեր ամուսնությունը և բոլորի համար անակնկալ հայտարարեցինք այդ մասին։ Վահագնի որոշմամբ այդպես արեցինք»,- ասաց նա ու հավելեց, որ միայն մայրն է իմացել որոշման  մասին։ Երգչուհու խոսքով՝ հարսանիք ևս անելու են. «Հարսանիքը հավաբնաբար աշնանը կլինի»։

Ինչ վերաբերում է Վահագնի երեխային՝ Ջուսը նշեց, որ նա դեռ փոքր է, դրա համար ներկա չէր իր տարեդարձի երեկույթին։ «Կարծում եմ՝ լրատվամիջոցներից արդեն գիտի, որ ամուսնացել ենք։ Հայրը պետք է խոսի հետը»,- ասաց երգչուհին, իսկ հարցին՝ չի՞ կարծում, որ ճիշտ կլիներ, եթե երեխան իրենցից իմանար այդ լուրը, պատասխանեց. «Եթե անակնկալ ենք անում, ուրեմն դա բոլորի համար է անակնկալ»։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին