Դիտեք նաև՝
Blognews.am-ը գրում է.
Ռադիոհաղորդավարուհի Անկա Սարիբեկյանի այս անգամվա հյուրը երգչուհի Ռուզան Ավետիքյանն է, ով վերջին շրջանում նոր երգեր և տեսահոկովակներ չի ներկայացնում:
- Բարև Ռուզաննա, Ձեզ դեղին քարտ եմ ցույց տալիս, քանի որ վաղուց չկաք և նորություններով չեք ներկայանում: Բայց մինչ նորություններին անցնելը, ուզում հարցնել, թե ինչպես է սկսվում ձեր առավոտը:
- Անկա, բարի օր շատ ուրախ եմ որ ձեր հյուրն եմ: Ձեզ մոտ շատ ուրախ է, իսկ առավոտս սովորաբար սկսվում է մեկ գավաթ սուրճով և ի գործ, քանի որ դասավանդում եմ Երեվանի Կոմիտասի անվատ պետական Կոնսերվատորիայում:
- Դե իսկ հիմա ինձ հետաքրքիր է ուր կորել միշտ պոզիտիվ և աշխատասեր Ռուզաննան: Չեք կարծում, որ երկար եք լռել:
- Սիրելի Անկա լավ է, որ կարմիր քարտ չտվեցիր, իսկ իրականում կարծում եմ` երբեմն հարկավոր է դադար առնել, այս անգամ մի փոքր երկար էր լռությունս սակայն շուտով կներկայացնեմ նոր երգեր և տեսահոլովակներ: Գիտեք հանդիսականին պետք է միշտ ասելիքով ներկայանալ: Այս ընթացքում ձայնագրել եմ բազմաթիվ երգեր և այնքան լավ լիցքերով եմ վերադառնում շատ ասելիք ունեմ:
- Ռուզաննա ինչպես խոստացել էի շատ ջերմ ողջույններ են հղղել մեր ունկնդիրնեը:
- Անչափ շնորհակալ եմ, այնքան կարևոր է հանդիսականի ջերմությունը, երբ զգում ես որ քեզ սպասում են և չեն մոռացել. սա ամենա կարևորն է ինձ համար:
- Բացի շատ դրականից, կան նաև բանբասանքների շարք ճիշտ է որ մեկնելու եք ԱՄՆ մշտական բնակություն հաստատելու:
- Ոչ, համերգներով հյուրախաղերի կարող եմ մեկնել, սակայն մշտապես բնակություն հաստատ չեմ պատրաստվում: Ես այլ երկրում ինձ իմ տարրայի մեջ չեմ զգում, ես այնքան շատ եմ սիրում մեր երկիը չեմ պատրաստվում գնալ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում