▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրենն անընդհատ բզբզում էր,որ իր հաղորդումը ռեյտինգային լիներ.Լիանա Զուրաբյանը պատասխանում է

​​​​​​​

Օրեր առաջ համացանցում հայտնվեց ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանի մասնակցությամբ  «Չէին սպասում» հաղորդումը, որտեղ վերջինս հյուրերին իսկապես չէր սպասում: Հղիության 8-րդ ամսում գտնվող Լիանայի մասնակցությամբ հաղորդումն արժանացավ շատերի քննադատությանը: Բանն այն է, որ հաղորդման վարողը՝ Սուրեն Շահվերդյանը, հարցեր էր տալիս կապված Լիանայի ապագա երեխայի հոր հետ, իսկ Լիանան էլ փորձում էր կատակի տալ ու հումորով պատասխանել: Սա էլ հանդիսացավ բլոգերներից մեկի կոպիտ քննադատությանը:

«Ամոթ ունեցիր, հատակից էլ ցածր է քո մակարդակը»... Ասվում էր գրառման մեջ:

Asekose.am-ի հետ զրույցում Լիանան նշեց, որ չի կարդացել այդ գրառումը ու հավելեց, որ նման գրառումներ շատ կարող են լինել, սակայն ինքն ուշադրություն չի դարձնում:

«Ես այս պահին այնպիսի կարգավիճակում եմ գտնվում, որ ոչ ուզում եմ լսել, ոչ էլ կարդալ նման վատ խոսքեր: Ամենաուշը մեկ ամսից կծնվի փոքրիկս, և այս պահին միայն այդ մասին եմ մտածում: Ինչ վերաբերում է չարախոսներին, ապա միայն մի բան կասեմ՝ եթե կարող են ինձ բարին կամենալ ու իմ մասին լավը խոսել՝խնդրեմ, եթե ոչ, ապա թող զբաղվեն իրենց գործով»:

Լիանան նշեց, որ վատ խոսքերը միայն իր հասցեին չէ, որ հնչում են.

«Այսօր շոու բիզնեսի բոլոր ներկայացուցիչներն են քննադատվում: Ով իր գլուխը կախ զբաղվում է իր գործով, հասնում է որևէ հաջողության, ուրեմն անպայման արժանանում է նման քննադատությունների: Արդեն նորմալ է կարդալ նման չար խոսքեր: Ուղղակի զարմանում եմ, մարդ ինչքան չար աշխարհ պետք է ունենա, որ հղի կնոջ մասին այդ կերպ արտահայտվի»:

Լիանան նաև խոստովանեց, որ հնարավոր է այս ամենի հետևում մի մարդ կանգնած լինի.

«Գիտեք, հնարավոր է, որ ինչ որ մեկը կա, ով ցանկանում է խոչընդոտել իմ գործունեությանը: Շատերը կան, ովքեր կցանկանան ինձ վատություն անել: Կարող եմ նշել, որ օրեր առաջ մի հաղորդման էի հյուր գնացել, ու չգիտեմ ում թեթև ձեռքով այդ հաղորդումը եթեր չհեռարձակվեց: Անկեղծ ասած չգիտեմ, թե ով է, բայց գիտեմ որ իմ ներկայությամբ ինչ-որ մարդկանց խանգարում եմ: Ես ունեմ Աստծուց տրված շնորհ, ու ոչ ոք ինձ չի կարող խանգարել: Ես ունեմ իմ երկրպագուները ու սիրով շարունակելու եմ աշխատանքս կատարել»:

Ասմունքող Լիանա Զուրաբյանն անդրադարձավ նաև այն դիտարկմանը, որ ապագա երեխայի հոր մասին Սուրենի հնչեցրած հարցերին ինքը ոչ լուրջ է պատասխանել:

«Սուրենն անընդհատ բզբզում էր, հարցեր էր տալիս ինտրիգային, ես էլ փորձում էի նույն կերպ պատասխանել: Բոլորն էլ գիտեն, որ Սուրենն ինքն ինտրիգ ստեղծող հաղորդավար է, ով այդ կերպ իր հաղորդումը ռեյտինգային է դարձնում»:

Զրույցի վերջում Լիանան կիսվեց իր զգացողություններով.

«Մեկ ամսից կծնվի փոքրիկս, անհամբեր սպասում եմ նրա լույս աշխարհ գալուն: Արդեն հասցրել եմ փոքրիկիս համար զգեստներ ու անհրաժեշտ պարագաներ գնել: Թեև միայնակ եմ ու ամեն ինչ չեմ կարողանում հասցնել, այնուամենայնիվ անում եմ այն, ինչ կարող եմ: Խորհուրդ եմ տալիս բոլորին մայրանալ, փոքրիկներ լույս աշխարհ բերել ու մեր ազգը շատացնել»:

Հեղինակ՝ Ա.Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին