▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ մտածում են, թե ես շատ գոռոզ եմ...Մանուկ Ալեքսանյան

Դիտեք նաև՝

Հայաստանում դիզայներները,կոպիտ ասած,  մեռնում են, չեն կարողանում արտահայտել իրենց այնպես, ինչպես որ պետք է. Հարցազրույց Fashion designer Մանուկ Ալեքսանյանի հետ

-Ըստ Ձեր հարցազրույցներից մեկի արդեն պարզ է, որ սկսել եք խորանալ Ձեր մասնագիտության մեջ 2009թ. - ից։ Բնականաբար շատ դժվար է եղել ամեն ինչ սկսել զրոյից, այն էլ հագուստի դիզայնի և մոդելավորման մեջ և այն էլ Հայաստանում։ Ինչպե՞ս է սկսվել ամեն ինչ։

-Իմ առաջին քայլերում ինձ օգնել է մի աղջիկ՝ Գայանե Հովհանյանը, ով իմ կոլեգան էր։ Նա մի օր շատ հանկարծակի իմ մոտ հագուստ պատվիրեց։ Հետո ծանոթացա Մարիանա Հովհաննիսյանի հետ, ում Ապրիկոտայի հետ երգը տարվա հիթն էր ճանաչվել։ Այդ տեսահոլովակի ամբողջ հագուստները ես էի մոդելավորել ու կարել և այդտեղից սկսվեց ամեն ինչ։ Բայց որպես fashion designer հայտնի եմ դարձել 2013թ.-ի նոյեմբերից։

-Ձեր հավաքածուները միշտ եղել են, ինքնատիպ, գեղեցիկ և չկրկնվող։ Արդյո՞ք պատրաստվում եք Հայաստանում ներկայացնել նոր հավաքածու։

-Այո՛, պատրասվում եմ։

-Հարցերս պատրաստելու ժամանակ ուսումնասիրում էի Ձեր հետ արդեն իսկ անցկացված հարցազրույցները, և Դուք դրանցից մեկում նշել էիք, որ այլևս չեք պատրաստվում Հայաստանում ներկայանալ նոր հավաքածուով, իսկ հիմա անում եք ճիշտ հակառակը։ Ի՞նչը ստիպեց Ձեզ մտափոխվել։

-Հայաստանում դիզայներները,կոպիտ ասած,  մեռնում են, չեն կարողանում արտահայտել իրենց այնպես, ինչպես որ պետք է։ Այստեղ կարծրատիպերը շատ են, օրինակ՝ եթե ես մի օր որոշեմ, որ պետք է գունաբացեմ մազերս, դա արդեն իսկ պատերազմ էր։ Հենց այդպիսի կարծրատիպերի պատճառով որոշեցի չանեմ, բայց հետո, երբ որ խոսեցի մի քանի դիզայներների հետ, որոնց հետ շատ մտերմիկ հարաբերությունների մեջ եմ, հասկացա, որ ինչ որ մասսայի պատճառով պետք չէ հրաժարվել սիրելի զբաղմունքից։

-Դուք մոտ 3 տարի առաջ  Heels are my erection երգով ներկայացաք նաև երգ-երաժշտության ոլորտում։ Կա՞ արդյոք մտադրություն ներկայացնել նոր երգ։

-Այո՛, նոր երգը արդեն պատրաստ է։ Բայց  Heels are my erection երգը փորձնական մի երգ էր, որի միջոցով պետք է հասկանայի, թե ինչպես կընդունեն ինձ երգի ասպարեզում։ Կարծիքները իրականում շատ դրական էին, նույնիսկ Սիրուշոն է տվել իր հավանությունը։ Կարծում եմ նոր երգը ավելի մեծ բում կառաջացնի Հայաստանում։

-Իսկ ի՞նչ ժանրի երաժշտություն եք Դուք նախընտրում և ովքե՞ր են Ձեր սիրած երգիչ-երգչուհիները։

-Նախընտրում եմ երաժշտական բոլոր ժանրերը, բայց ավելի շատ ինձ դուր է գալիս Techno Hause, ակումբային երաժշտություն։ Այժմ իմ ֆավորիտը Pia Mia-ն է, իր ոճը շատ եմ հավանում։

-Յուրաքանչյուրս էլ ունենք մեր կանացի իդեալը։ Մեկի համար դա Մերիլին Մոնրոն է, մյուսի համար՝ Անջելինա Ջոլին... Իսկ ո՞վ է Ձեր համար կանացիության մարմնացումը և ընդհանրապես, ինչպիսի՞ն եք պատկերացնում Ձեր կողակցին։

-Բնավորությամբ՝ մայրս, իսկ արտաքին գեղեցկությամբ Դեմի Մուրը և Դոնատելա Վերսաչին։ Իմ կողակցին պատկերացնում եմ ավելի ինքնավստահ, սեքսուալ և կանացի։

-Այժմ ամառ է, հանգստանալու իրական ժամանակը։ Ինչպիսի՞ հանգիստ է Ձեզ դուր գալիս։

-Ես ակտիվ հանգստի կողմնակից եմ, եթե ասում են հանգիստ, ես հասկանում եմ Shopping-ներ կատարել կամ ակումբներ գնալ։

-Ամեն մեկս ունենք մեր կարծիքը ինքներս մեր մասին։ Իսկ ինչպիսի՞ն է Մանուկ Ալեքսանյանն՝  ըստ իրեն։

-Ինչպես բոլորը, այդ թվում նաև ես, ունեմ հակապաշտպանողական ռեակցիա։ Իմ վիրտուալ կյանքը շատ է տարբերվում իրական կյանքից։ Այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են միայն սոց. կայքերից, մտածում են, թե ես շատ գոռոզն եմ , բայց փոխում են իրենց կարծիքը ինձ իրական կյանքում տեսնելիս։ Ես ընկերասեր եմ, բայց շատ քչերին եմ թողնում իմ շրջապատ։ Չեմ սիրում նորություններ կամ նոր մարդկանց իմ շրջապատում, բայց եթե այդ նորությունը հետաքրքիր է իմ համար, միանշանակ ընդունում եմ։

-Որո՞նք են Ձեր ուժեղ և թույլ կողմերը։

-Երևի իմ ուժեղ կողմը այն է, որ աշխատասեր եմ, իսկ թույլը, որ շատ ինտենսիվ եմ։

-Իսկ ինչպե՞ս է պատկերացնում Մանուկ Ալեքսանյանը իր ապագան 5 կամ 10 տարի անց։

-Պատկերացնում եմ ավելի կայուն, իմ բոլոր նպատակներին հասած՝ այդ թվում իմ Show Room-ը բացած և եվրոպական շուկա դուրս եկած։ Աստծուց առաջ չընկնենք, բայց հուսամ ամեն ինչ լավ կլինի։

Պատրաստեց Ժորա Պետրոսյանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին