▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանքիս որոշ ճյուղավորումներ մեծ հաճույքով կփոխեի.Ավետ Բարսեղյանը նշում է 36 ամյակը

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր հաղորդավար Ավետ Բարսեղյանը նշում է ծննդյան 36-ամյակը: Կայքը, շնորհավորելով սիրված հաղորդավարին, խոսել է ոչ միայն ծննդյան օրվա, այլեւ տարիքային առանձնահատկության ու անցած ճանապարհի մասին:

«Ավելի երիտասարդ տարիքում շատ էի սիրում մեծ, շուխուրով ու խնջույքային տարեդարձներ, բայց տարիքի հետ գնալով այդ ամենը պակասեց ու հիմա ավելի շատ նախընտրում եմ ծննդյանս օրերն անցկացնել նեղ, ընտանեկան, շատ մտերմիկ միջավայրում, երբ ամենահարազատներով ենք, ինչն էլ եւ այսօր կլինի»,- մեզ հետ զրույցում պատմեց օրվա հերոսն ու անդրադարձավ իր ունեցած ամենաթանկ նվերին.

«Ինձ համար ամենաթանկ նվերը մարդկանց ուշադրությունն է, էն անսահման զանգերն ու շնորհավորանքները, էներգինա, որ մի ամբողջ տարվա համար կբավականացնի: Իսկապես՝ այսօրվա ստացածս ջերմությունն ու սերը ինձ համար մեկ տարվա պաշար է»:

36-ը Ավետ Բարսեղյանի համար խորհրդանշական է լինելու, քանի որ հենց այս տարիքում է հաղորդավարը առաջին անգամ հայր դառնալու: Այս մասին խոսելիս՝ Ավետն իրեն հատուկ համեստությամբ ու ժպիտով նշեց, որ անձնական դաշտի մասին չի ուզում խոսել, միայն ավելացրեց. «Սա մեծ երջանկություն է»:

Հաղորդավարին տարիքը չի վախեցնում, 36-ը նրա համար միջին տարիք է.

«36-ը ոչ շատ է, ոչ քիչ՝ միջին տարիք է: Գիտեք՝ 30-ից հետո սկսել եմ չկենտրոնոնալ այդ թվաբանության վրա, հիմա դա կարծես թե այնքան էլ էական չէ: Առհասարակ, կարծում եմ, մարդն ունի հոգու տարիք, երբ  կանգ ես առնում հոգուդ էներգետիկ տարիքի վրա ու այլեւս նոր թվերը անէական են դառնում: Իսկ ես կարծես թե մնացել եմ 24-30-նն ընկած տարիքում: Պետք է ասեմ նաեւ, որ շատ սիրում եմ մեծանալ, ընկճախտային չեմ մոտենում դրան, նոր տարիքին վերաբերվում եմ շատ հումորով եւ ինքնահեգնանքով: 36-ը միջին տարիք է, երբ սկսում ես շատ ավելի լրջանալ, ավելի շատ մտածել քայլերից առաջ, այս տարիքում մի քիչ ավելի զուսպ ես, ավելի խորը, ամեն բան ավելի անալիտիկ է դառնում»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Սիրեցի նրան, որովհետև…Ավետ Բարսեղյանն անկեղծանում է կնոջ և «գաղտնի» ամուսնության մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին