▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերի Մակարյանի անունը կապում են հայտնի օլիգարխի հետ. նա զայրացած է

 

 

 

 

 

 

 

 

 

 

Armlur.am-ը հարցազրույց ունի դերասանուհի,հաղորդավարուհի Մերի Մակարյանի հետ:

Կարճ հատված հարցազրույցից`

-Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:

-Վերջերս իմ անվան շուրջ պտտվում է մի բամբասանք, որն ինձ վրա շատ ազդում է: Կոռեկտ կլինեմ եւ անուն չեմ տա, բայց ինձ կապում են հայտնի օլիգարխներից մեկի հետ, որին ես բոլորովին չեմ ճանաչում: Այդ մարդուն հանդիսությունների ժամանակ եմ տեսել հեռվից, անգամ չեմ բարեւել: Բոլորն են ծիծաղում այդ խոսակցությունների վրա: Ինձ համար ահավոր է, որ մարդը, ում հետ շփվում եմ, գնում է ինչ-որ տեղ ու ասում.

«Քիթս կտրեմ` այդ երկուսը իրար հետ են»: Դա շատ ցավալի է եւ զայրացնող:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից-հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Բացահայտելով միայն նրանց էությանը բնորոշ առանձնահատուկ գծերը` վերջիններիս կճանաչենք բոլորովին նոր կողմերից: Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանն է: -Մերի՛, երազե՞լ եք էկրանի մարդ դառնալ: -Այո՛, շատ եմ ցանկացել լինել այս ասպարեզում, բայց ամեն ինչ ինքնաբերաբար, ինքնըստինքյան է ստացվել. հատուկ բաներ չեմ արել, որ հասնեմ դրան: 13695839_1093550387392693_775489742_n -Իր, որ միշտ ցանկացել եք ունենալ: -Միշտ ուզեցել եմ իմ անունով կուլոն ունենալ: -Ձեր սիրելի փոխադրամիջոցը: -Իմ մեքենան, որը արդեն 5-րդ տարին է, ինչ վարում եմ: Ասեմ, որ պարտաճանաչ վարորդ եմ, միայն չեմ սիրում ամրագոտի գցել. անհարմար է: Մյուս առումներով կարգապահ եմ, թեեւ սիրում եմ արագություն, եւ այն դեպքերում, երբ օրենքով թույլատրվում է, արագ եմ վարում: -Խուսափում եք ներկա գտնվել… -Գործի բերումով տարբեր միջոցառումների կարեւոր մաս եմ կազմում, բայց, միեւնույն ժամանակ, անընդհատ ետնաբեմում եմ լինում: Չեմ գնում տեղեր, որտեղ մարդիկ անընդհատ նայում են ինձ, լուսանկարում, այլ այցելում եմ այնտեղ, որտեղ ինձ հարմար է ու հաճելի: 13713323_1093550390726026_136536164_n -Էկրանին լինելու հաճույքը կհամեմատեք… -Այդ հաճույքն անսահման է, որը ոչ մի բանի հետ չես կարող համեմատել: Առաջին անգամ ես էկրանին հայտնվել եմ հաղորդման շրջանակում, դրանից հետո արդեն հեռուստասերիալում` «Դժվար ապրուստ»-ի ժամանակ: Այդ Ձեր ասած հաճույքը, սերը, ծափահարությունները, լավ ու վատ մեկնաբանությունները, որ ստացել եմ, եղել է հենց սերիալից հետո: -Ձեր սիրելի ֆիլմը: -Ինձ համար սիրելի են այն բոլոր ֆիլմերը, որոնցում իր մասնակցությունն ունի դերասանուհի Պենելոպե Քրուզը: -Կա՞ մի հորդոր, խորհուրդ, որ երբեք չեք մոռանա: -Իմ ստացած ամենակարեւոր խրատը, խորհուրդը չստելն է: Իսկ ինչ վերաբերում է մասնագիտականին, ապա ասեմ, որ այդ առումով լավագույն խորհրդատուն մայրս է: Նա թեեւ մասնագետ չէ, բայց իր ինտուիցիայի շնորհիվ զգում է շատ բաներ: -Եթե Ձեր համբերության բաժակը լցվում է, սովորաբար… -Հնարավոր է` զայրանամ եւ զայրույթս արտահայտեմ, հնարավոր է նաեւ լուռ հեռանամ: Ընդ որում, առաջինը գրանցվում է մտերիմների հետ հարաբերություններում. զայրանում ես, բայց շուտ էլ ներում ես կամ քեզ են ներում: 13713456_1093550374059361_948238046_n -Ձեր հանդեպ կատարված դավադրություն, որը ուժ տվեց: -Բացի ինձանից` ոչ ոք եւ ոչինչ չի կարող ինձ ուժ տալ: Ես լավատես եմ, հաճախ չեմ ուզում ինչ-որ բաներ նկատել: Բայց, այո, հիշեցի. եղել է կոլեգա, որը ազդել է իրադարձությունների վրա այնքանով, որ ես այժմ չկամ մի նախագծում, որտեղ պետք է լինեի: Հիմա մտածում եմ, որ երեւի թե այդպես ճիշտ էր: -Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը: -Վերջերս իմ անվան շուրջ պտտվում է մի բամբասանք, որն ինձ վրա շատ ազդում է: Կոռեկտ կլինեմ եւ անուն չեմ տա, բայց ինձ կապում են հայտնի օլիգարխներից մեկի հետ, որին ես բոլորովին չեմ ճանաչում: Այդ մարդուն հանդիսությունների ժամանակ եմ տեսել հեռվից, անգամ չեմ բարեւել: Բոլորն են ծիծաղում այդ խոսակցությունների վրա: Ինձ համար ահավոր է, որ մարդը, ում հետ շփվում եմ, գնում է ինչ-որ տեղ ու ասում. «Քիթս կտրեմ` այդ երկուսը իրար հետ են»: Դա շատ ցավալի է եւ զայրացնող: -Ճակատագրի մարդ եք, թե՞ գործի: -Ես դեռ փորձում եմ հասկանալ, թրծման փուլում եմ, չեմ կարող պատասխանել այդ հարցին: 13689547_1093550377392694_846342287_n -Ո՞ւմ հետ կհասնեիք թեկուզ աշխարհի ծայրը: -Իհարկե, մի մարդու հետ, որին վստահում եմ անմնացորդ` մորս, նաեւ իմ սիրելիի հետ, որը չկա: -Շարունակե՛ք միտքը. «Մարդը երբեք չպետք է մոռանա, որ… -Երեւի թե երբեք չպետք է մոռանա իր անցյալը, բայց միեւնույն ժամանակ, չպետք է ապրի դրանով. հասկանա, որ ունի ներկա եւ գնում է դեպի ապագա: Աննա Բաբաջանյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ամեն վայրկյան կարող են լուրջ զարգացումներ տեղի ունենալ. 10 րոպե առաջ դիպուկահարներն անցել են իրենց սև գործին» «Ամեն վայրկյան կարող են լուրջ զարգացումներ տեղի ունենալ. 10 րոպե առաջ դիպուկահարներն անցել են իրենց սև գործին» ՊՊԾ գնդի գրավումից անցել է մեկ շաբաթ (տեսանյութ) ՊՊԾ գնդի գրավումից անցել է մեկ շաբաթ (տեսանյութ) Ինչ զինատեսակներ են կուտակված ՊՊԾ գնդում, և ինչ հսկողություն է սահմանված տարածքում (տեսանյութ) Ինչ զինատեսակներ են կուտակված ՊՊԾ գնդում, և ինչ հսկողություն է սահմանված տարածքում (տեսանյութ) Նման նյութեր 13700209_1098293286918403_1259433561757788641_n Որ երկրում կհանգստանա Լուիզա Ղամբարյանը, և ի՞նչ անակնկալ է սպասվում հեռուստադիտողներին (ֆոտո) rtyhjk-420x280 Այս հայորդիներին մենք պարտական ենք կյանքով. նրանք կույր աչքով գնացին ու կռվեցին. Մկրտիչ Արզումանյան ADzholi Հայտնիներ, ովքեր զոհել են իրենց արտաքինը հանուն դերի (ֆոտո) 13644333_1088639607883771_1444658463_n Խստաբարո դերեր եմ տանում, բայց էությամբ ռոմանտիկ եմ. Գարիկ Չեպչյան (ֆոտո) 13644377_1088639334550465_253903462_n Հանուն ծնողի պատրաստ եմ ամեն ինչի, հանուն տղամարդու` ոչ. Նաիրա Մովսիսյան (ֆոտո) margarit_khachatryan Ո՞վ է հանդես գալիս դերասանուհի Մարգարիտ Խաչատրյանի անունից և փորձում վարկաբեկել նրան (ֆոտո) 13595681_1086709334743465_300295884_n Սարգիս Գրիգորյանը`մութ պատմությունների կիզակետում հայտնված բժիշկ. նոր սերիալը` շուտով (ֆոտո, վիդեո) 13595693_1084482084966190_1650305163_n Սեքսուալ տղերքն Արման Մարգարյանը, Խորեն Լեւոնյանն են, թե չէ ես` ի՞նչ. Վարդան Հովսեփյան (ֆոտո)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/556761/
 
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին