▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը՝ Մեգգիի կրկնակի հաղթանակի մասին

Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը՝  Մեգգիի կրկնակի հաղթանակի մասին (ֆոտո)

Life.panorama.am-ը գրում է.

«Միսս Հայաստան 2001» տիտղոսը կրող Իրինա Թովմասյանը մեզ հայտնել է, որ օրերս դստեր՝ Մեգգիի հետ կրկնակի հաղթանակով են վերադարձել «Оранжевый Кобулети 2016» մանկական երաժշտական փառատոնից.

«Վերջերս Մեգգին թե որպես անհատ երգչուհի, եւ թե «SALSA» պարային խմբի կազմով մասնակցեց «Оранжевый Кобулети 2016» մանկական երաժշտական ֆեստիվալին, որտեղ կրկնակի հաղթանակ գրանցեց. Աղջիկս ճանաչվեց մրցույթի լավագույն երգչուհի, իսկ պարային խմբերից «SALSA»-ն արդեն իր համար ավանդույթ դարձած առաջին հորիզոնականը ապահովեց Հայաստանին»,- պատմեց Իրինա Թովմասյանն ու մանրամասնեց.

«Սա միջազգային մրցույթ էր, որին Վրաստանից զատ մասնակցում էր Հայաստանը, Ղազախստանը, Ռուսաստանի մի շարք քաղաքներ,  մի խոսքով՝ ավելի քան 15 երկրներ: Այս մրցույթը թեեւ լայն լուսաբանման մեր երկրում չի արժանանաում, սակայն այն երիտասարդ կատարողների համար բավականին կարեւոր ֆեստիվալ է, որից հետո նոր ճանապարհներ կարող են բացվել: Օրինակ՝ Մեգգին արդեն իսկ այլ՝ նաեւ եվրոպական երկրներից մրցույթների մասնակցելու հրավերներ ունի, ինչն էլ, ըստ իս, ամենալավ արդյունքն է»:

«Оранжевый Кобулети 2016» մանկական երաժշտական ֆեստիվալն ունեցել է երեք համերգային օրեր՝ բացման արարողություն, մրցութային օր, որը տեւել է շուրջ ութ ժամ եւ երրորդ օրը կայացել է մրցանակների հանձնման արարողությունը.

«Ցավում եմ, բայց մենք չկարողացանք ներկա լինել մրցանակների հանձնման արարողությանը, քանի որ Երեւանում համերգ ունեինք, որին անպայման պետք է մասնակցեինք: Սակայն մեզ համար մեծ հպարտություն է, որ Հայաստանին հաղթանակ ենք ապահովել ու Մեգգիի անունը հնչել է՝ որպես հաղթող երգչուհի: Մեր մրցանակը վերցրել ու մեզ է փոխանցել «SALSA» խմբի պարուսույցը, ով վերցրել է նաեւ խմբի հաղթական պատվոգիրը, որի անդամներից է նաեւ Մեգգին»,- հավելեց Իրինա Թովմասյանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին