▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես աննորմալ կապածություն ունեմ նրանց հետ. Ելենա Բորիսենկո

​​​​​​​

Life.panorama.am-ը գրում է.

Մշտապես երիտասարդ ու ժպտադեմ Ելենա Բորիսենկոն այսօր նշում է ծննդյան 43-ամյակը: Կայքին դերասանուհին պատմել է ընկերների անակնկալի ու կյանքի ամենամեծ երազանքի մասին:

«Ես սիրում եմ հենց կեսգիշերին, երբ փոխվում է օրը, շնորհավորել հարզատներիս ու այդ ժամից սկսած տոն դարձնել նրանց օրը, իսկ երեկ պարզվեց, որ ընկերներս էլ իմ մասին են հոգ տարել ու հենց կեսգիշերին որոշել են անակնկալ անել ինձ: Ռեժիսոր Ռոման Մուշեղյանն ու պրոդյուսեր Աննա Թադեւոսյանը, ինչպես նաեւ մտերիմ ընկերուհիներս ու քույրս ուղիղ կեսգիշերին այնքան ուրախ մեկնարկեցին ծննդյանս օրը, որ այն հաստատ երկար եմ հիշելու»,- պատմեց հոբելյարն ու շարունակեց.

«Անկեղծ ասած հենց հիմա գտնվում եմ «Կալիգուլա» գեղարվեստական ֆիլմի փորձերին, այսօր էլի աշխատանքային ծրագրեր կան: Օրեր առաջ թվում էր, թե մոռանալու եմ ծննդյանս օրը, բայց ինչպես հասկանում եմ՝ այսօր դա անհնար կլինի, պլաններս ինչպես միշտ չեն հաջողվում: Վստահ եմ՝ երեկոյան ինձ ինչ-որ աննորմալ բան է սպասվում, միայն թե չգիտեմ՝ ինչ: Ի դեպ՝ ծննդյանս օրը շատ եմ սիրում, անասելի կարեւորում եմ մարդու ծնունդը, քանի որ դրա մեջ մի յուրօրինակ ուրախ բան կա, նշանակում է՝ այս կյանքում անելիք ունես»:

43-ամյա դերասանուհին ինքն իրեն պարզ բարեմաղթանք ունի՝ երջանկություն, իսկ Ելենան իրեն երջանիկ կզգա հետեւյալ նախապայմաններում.

«Տարիքի հետ էլ ավելի է մեծանում ցանկությունս, որ ծնողներս առողջ լինեն ու երկար ապրեն: Ես աննորմալ կապածություն ունեմ նրանց հետ, ուզում եմ, որ այս տարվա նման ամեն տարի մայրս ճիշտ կեսգիշերին գրի, որ ես իր ամենա-ամենան եմ»,- նկատեց նա ու հավելեց.

«Ես սովորել եմ նորմալ նայել այն ամենին, ինչ չկա իմ կյանքում, գլխավորը խաղաղ, սիրված ու առողջ ապրենք, իսկ ընդհանուր առմամբ, իհարկե, կցանկանամ նորարարություններ լինեն ու կատարվեն թաքուն պահված երազանքներս»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Ինչո՞ւ նախկին ամուսնու պատճառով կորցրեց բնակարանը. Ելենա Բորիսենկոն` ամուսնալուծության մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին