▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաճելի է, երբ հանգստիդ ժամանակ շրջապատված ես լինում սիրածդ մարդկանցով. Սյուզի Մելիքյան

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

​​​​​​​

Life.panorama.am-ը գրում է. Շարունակում ենք հետաքրքրվել, թե հայ հայտնիները ինչպե՞ս են անցկացնելու ամառային հանգիստը: Այս անգամ իր հանգստյան ծրագրերով մեզ հետ կիսվել է երգչուհի եւ դիմահարդար Սյուզի Մելիքյանը:

«Թեեւ ամռանը մնաց գրեթե մեկ ամիս, բայց ես դեռեւս շարունակում եմ ծանրաբեռնված աշխատել ու ժամանակի դեպքում միայն երեւանյան լողավազաններում կարճատեւ հանգիստ ունենալ: Իհարկե, սա չի նշանակի, որ այս տարի չեմ հանգստանա,- ժպիտով նշեց երգչուհին ու շարունակեց,- արդեն իսկ փոքրիկ հանգիստ ենք պլանավորել օգոստոս ամսին, միայն թե վայրի առումով դեռեւս տատանվում ենք: Նշեմ, որ վայրի ընտրության հետ կապված  բծախնդիր չեմ, ինձ համար կարեւորը ծովի առկայությունն է»:

Մեզ հետ զրույցում Սյուզին նկատեց նաեւ, որ սիրում է հանգստանալ Հայաստանում.

«Մեր երկրում շատ գեղատեսիլ վայրեր ունենք, որտեղ կարելի է եւ լիարժեք հանգստանալ, եւ վայելել բնության հրաշքները: Ինքս շատ եմ սիրում Ջերմուկը, Աղվերանն ու Ծաղկաձորը»,- նշեց նա:

Հիշելով իր  անցկացրած ամենահիշարժան արձակուրդը՝ երգչուհին պատմեց.

«Շատ տպավորիչ էր Կարիբյան ծովի ափերից մեկում անցկացրածս հանգիստը, շատ եմ սիրել Մոնակոն, Մեքսիկան, Դուբայը: Իրենց ընթացքով կոնկրետ առանձնացնել այս պահին կդժվարանամ, սակայն նշածս քաղաքներն իրենց ծովափնյա հանգստով շատ հիշվող են ինձ համար»:

Սյուզի Մելիքյանը տվյալ քաղաքի առանձնահատկությունից ելնելով՝ սիրում է հանգստին զուգահեռ նաեւ «shopping»-ով զբաղվել, սակայն իր խոսքով՝ մեծամասամբ փորձում է կտրվել ամեն տեսակ զբաղմունքներից ու վայելել իրեն բաժին հասած ծովը: Ի դեպ, նրա խոսքով, հանգստի ժամանակ պատրաստ է հրաժարվել հեռախոսից.

«Երբ մեկնում եմ հանգստի, մեծ սիրով կարող եմ չօգտվել հեռախոսից, իհարկե, երբեմն-երբեմն կարեւոր զանգեր լինում են, սակայն հիմնականում փորձում եմ ամբողջովին կտրվել իրականությունից»,- հավելեց նա:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին