▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանան Գարուկյանի առաջին ցուցահանդեսը Ժան Պոլ Էքզիստենցիալ Սրճարանում

Ժան Պոլ Էքզիստենցիալ Սրճարանը օգոստոսի 2-ին, 19.00-ին հրավիրում է Մանան Գարուկյանի աշխատանքների ցուցահանդեսին:

Մասնագիտությամբ ջութակահարուհի Մանան Գարուկյանը , լինելով արվեստագետի ընտանիքից (նա գեղանկարիչ Հենրիկ Գարուկյանի դուստրն է), բարձր արվեստից սերտել է այն ամենն, ինչ այսօր զարմանալիորեն անդրադարձել է նրա կյանքի վրա:

Վերջին մի քանի ամսում սկսել է նկարել ու բացահայտել ,որ կարող է ինքնարտահայտվել նաև գեղանկարչության միջոցով:

Ժան Պոլ Էքզիստենցիալ Սրճարանում ներկայացվելու են Մանան Գարուկյանի ինքնատիպ նկարները՝ ապակե ափսեների և կերամիկայի վրա:

Մանան Գարուկյանը նաև կտավի վրա ՝ յուղաներկով հետաքրքիր աշխատանքներ ունի, որոնք , սակայն, դեռ վաղ է համարում ներկայացնել հանրության դատին:

Նշենք, որ Մանան Գարուկյանն աշխատել է բազմաթիվ նվագախմբերում ու կամերային անսամբլներում. «Նոր Կվինտետ»  և  «Օրանժ ռետրո» բենդ խմբերի hիմնադիրն է,որոնք գործում են մինչ օրս: 2002 թվականին հիմնադրել է «Նոտա» մշակութային-բարեգործական ՀԿ-ն,որը ծառայում է հաշմանդամ,թոշակառու երաժիշտների հիմնախնդիրների լուծմանը:

Համերգներով ելույթներ է ունեցել ՀՀ մարզերում եվ արտերկրում՝ ԱՄՆ,Կանադա,Ֆրանսիա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին