▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Արայանը՝ Ալինա Մարտիրոսյանի հետ իրենց կապն օրինականացնելու մասին

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Tert..am-ը գրում է.

Նկարիչների տանը հուլիսի 28-ին կայացավ Բարոն Կարեն Արայանի «Ազատ եղեք» անհատական ցուցահանդես-վաճառքը: Նկարները կցուցադրվեն 4 օր, որի ընթացքում արվեստով հետաքրքրվողները կարող են ծանոթանալ հետաքրքիր, ինչպես նաև արտասովոր և տարբերվող կտավներին:

Կայքը ներկա էր ցուցահանդես-վաճառքին: Մարդիկ մեծ հետաքրքասիրությամբ էին դիտում կտավները:

Կարենն ինքնուս է և դեռևս մանկուց սիրել է նկարել: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ նկարչությունն իր համար ընկեր է, որի հետ կարող է կիսել ամեն ինչ:

«Իմ նկարած նկարները տարբեր են: Սիրում եմ նկարել և՛ յուղաներկով, և՛ մատիտով: Ոգեշնչվում եմ երաժշտությունից, սիրում եմ լսել տարբեր ժանրի երաժշտություն` կախված պահի տրամադրությունից: Այս հավաքածուում ներկայացված են իմ սիրելի դերասանների դիմանկարներն ու այն կտավները, որում պատկերված է մեր իրականությունը: Չկա այնպիսի բան, որ չկարողանամ նկարել, բայց կյանքում ինձ հանդիպել է երկու մարդ, որոնց չեմ կարողացել նկարել, քանի որ չեմ կարողացել կարդալ հոգին և չի ստացվել»,- ասաց Կարենը:

Նշենք, որ սա նկարչի երկրորդ ցուցահանդեսն է: Առաջին ցուցահանդեսում Կարենը պատկերել է կնոջը տարբեր կերպարներում: Ինչպես նշեց նա` երկրորդ ցուցահանդեսն ունի հստակ ասելիք:

 

«Մարդու հոգու ներքին ազատության պայքարն է: Ծնված օրվանց քեզ տալիս են անուն, ազգանուն և աշխարհդ նեղանում է: Հետո գիտակցում ես, որ Հայաստանում ես, դա է քո արյունը և դու պարտադիր պետք է խաչ կամ լուսին պաչես: Նեղանում-նեղանում կտրվում ես քո բնությունից, տիեզերքից: Նկարներում հիմնական ասելիքը այն է, որ տես ոչ  թե ով է քո համար սահման գծել, ինչպես են մարդկանց ռոբոտացնում, այլ բացահատիր ինքդ քեզ և հասկացիր, թե ինչ է քեզ պետք և եղիր ազատ: Մի սահմանափակեք ձեզ, եղեք մարդ և ապրեք ազատ ու կապ ունեցեք բնության հետ»,- նշեց Կարենը:

 

Ցուցադրությանը ներկա էր նաև դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը: Վերջինս կիսվեց մեզ հետ իր տպավորություններով. «Բոլոր կտավներն էլ շատ եմ հավանում և կդժվարանամ ինչ-որ մեկն առանձնացնել, քանի որ բոլորն էլ յուրահատուկ են: Իմ դիմանկարը, երբ տեսել եմ, պարզապես հրճվանք եմ ապրել, քանի որ այն շատ նման է ինձ: Կարենը շատ տաղանդավոր անձնավորություն է, հաշվի առնելով, որ ինքնուսուց է»:

Վերջում հետաքրքրվեցինք, թե երբ են Կարենն ու Ալինան իրենց կապն օրինականացնելու: Նրանք նշեցին, որ շատ շուտով և հնարավոր է, որ արտերկրում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին