▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչից է վիրավորվել գեղեցկուհի Սոֆյա Ավագիմյանը

Ինստագրամից հայտնի գեղեցկուհի Սոֆյա Ավագիմյանն, ով կրում է «ամենագեղեցիկ հայուհի» կոչումը, իրեն հետևողներին ուղղված  գրառում է արել իր էջում.

«Իմ սիրելի աղջիկներ, ես այս դեմքն եմ ունենում, երբ կարդում եմ իմ դեմքի, շրթունքների, քթի, աչքերի և կոնտակտային լինզաների մասին ձեր մեկնաբանությունները: Խնդրում եմ, սիրելիներս, ես ձեզ չեմ խնդրել ինձ հետևել, և նման բաներ գրել իմ մասին: Ի դեպ, իմ շրթունքները վիրահատած չեն, պարզապես շրթներկս է լավը: Քթիս միայն միջնապատն է ուղղած, որովհետև  շնչառության հետ խնդիրներ ունեի, խելացիներս, այնպես որ մի շտապեք ենթադրություններ անելիս: 

Իսկ հիմա նկարների տակ արված մեկնաբանությունների մասին.   ես ընտանիք ունեմ, ամուսին, զբաղմունք, ապագա աշխատանք, այդ իսկ պատճառով չեմ հասցնում պատասխանել բոլորին: Ես չեմ կարող ամբողջ կյանքս համակարգչի էկրանի առջև նստած անցկացնել: Բայց ես աշխատում եմ որքան հնարավոր է շատ նամակների պատասխանել: Ես երբեք մարդկանց միջև համեմատություններ չեմ անցկացնում և միշտ հարգանքով եմ վերաբերվում բոլոր  նրանց, ովքեր հարգում են ինձ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին