▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հպարտություն եմ զգում, որ շուտով երկու տղաների հայր եմ լինելու. Յուրի Իգիթխանյան

Life.panorama.am-ը գրում է.

Դերասան-ամուսիններ Յուրի Իգիթխանյանն ու Անուշ Սարգսյանը շուտով կրկին ծնողներ կդառնան: Մեզ Յուրին պատմել է բարի լուրն իմանալու եւ ընտանեկան անցուդարձի մասին.

«Շատ բարի ու երջանիկ զգացողություններ ունեցանք, երբ իմացանք, որ կրկին ծնողներ ենք դառնալու: Թեեւ ծնողներ դառնալու ապրումները մեզ ծանոթ էին, բայց միաժամանակ ամեն ինչ կարծես թե նորովի լիներ, մի բան կրկնվեց՝ թվում է, թե որքերդ կտրվում են գետնից ու դու ճախրում ես»,- նշեց Յուրի Իգիթխանյանը:

Դերասանների ընտանիքում կրկին որդի կծնվի.

«Մեր բալիկի սեռը հայտնելիս հետաքրքիր անակնկալ էինք կազմակերպել մեր բարեկամների եւ ամենակարեւորը ավագ որդուս՝ Սերգեյի համար: Իհարկե, հպարտություն եմ զգում, որ շուտով երկու տղաների հայր եմ լինելու, սակայն ֆանատիզմ այդ հարցում չկա: Ինձ ավելի շատ մի փաստ է ուրախացնում՝ եղբայրը եղբայր կունենա, իսկ ապագայում էլ քույրիկը քույրիկ կունենա. մենք շատ երեխաներ ենք ուզում, որ տունը լի լինի ճիչով ու ծիծաղով»,- ժպիտով նկատեց դերասանը:

Յուրին ու Անուշը դեռեւս վերջնականապես անվան ընտրություն չեն կատարել, հայրիկի խոսքով՝ տղան հետազոտությունների ժամանակ շրջված է եղել ու դեմքը ցույց չի տվել.

«Մենք դեռ չենք տեսել մեր փոքրիկ դեմքը, այդ իսկ պատճառով անվան հարցում տատանվում ենք: Իհարկե, տարբերակներ ունենք, բայց այդ մասին կհայտնենք, երբ ծնվի փոքրիկը»,- հավելեց նա:

Յուրիի խոսքով՝ երկամյա Սերգեյին արդեն իսկ պատրաստում են եղբայր ունենալու մտքին.

«Սերգեյը միշտ գերխնամքի կարիք ունի: Մենք արդեն պատրաստում ենք նրան, որ շուտով եղբայր է ունենալու, նա արդեն գիտի, որ պետք է հոգ տանել փոքրիկների մասին, կիսվել խաղալիքներով: Արդեն Անուշի փորիկին դիմելով՝ ասում է. «Մամա, լյալյա»: Մենք պատրաստ ենք ճիշտ ուղիով տանել մեր փոքրիկիներին ու նրանց երջանիկ մանկություն տալ»,- ընդգծեց դերասանը:

Ի դեպ, Յուրիի խոսքով, ինքը հոգատար հայրիկ է.

«Կենցաղային հարցերում մեզ շատ է օգնում մայրիկս, բայց ես հոգատար եւ գլուխ չպահող հայրիկ եմ, սիրով զբաղվում եմ մանկական հարցերով: Քանի որ աշխատանքս երեկոյան է սկսվում, օրվա առաջին ժամերն անցկացնում եմ երեխայի ու Անուշի հետ»,- նկատեց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին