▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք Էրդողանի Թուրքիան չենք...Սերժ Թանկյանը՝ երևանյան դեպքերի մասին

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ներկայացրել է իմ մտահոգությունները վերջին օրերին Երեւանում կատարվող իրադարձությունների շուրջ` ֆեյսբուքյան իր էջում գրելով, որ  շատ մարդիկ աշխարհում շփոթված են, թե ինչու է ոստիկանական բաժանմունքի գրավումը հանգեցրել Հայաստանի բնակչության և իշխանությունների միջև անդառնալի պառակտման:

Նրա կարծիքով, տարիներ շարունակ անցկացվող խաղաղ ցույցերը, անվերջանալի համակարգային կոռուպցիան,  դատական անհավասարությունը, ոստիկանության պահվածքը, ընտրական համակարգը, արտաքին միջամտությունը, տնտեսական հնարավորությունների պակասն են հանգեցրել իշխող կառավարության դեմ ընդվզման:

Սերժ Թանկյանը ներկայացել է նաև այս օրերին Երևանում տեղի ունեցող իրադարձությունների հետագա հնարավոր արդյունքները.

  1. "Ընտրախախտումներն այլևս անտարբերության չեն մատնվի և կհանդիպեն Հայաստանի բնակչության դիմակայությանը` սկսած 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից:
  2. Մենք չենք ցանկանում օտար իշխանություններն իրենց սեփական քաղաքական շահերի համար օգտագործեն մեր երկրում տեղի ունեցող ցույցերը:
  3. Հայոց սփյուռքը ևս հավասարակշռության կարիք ունի, որը պետք է սահմանվի երկրի ներսում:
  4. Մեր կամքը և ապագա քննարկումները պետք է տեղի ունենան հայ ժողովրդի հետ` հանրային ֆորումների միջոցով:
  5. Մենք Էրդողանի Թուրքիան չենք. բռնությունն ու լրագրողների բանտարկությունը չպետք է հանդուրժվի:
  6. Ոստիկանական համակարգը նույնպես վերապատրաստման կարիք ունի:
  7. Ոչ մի բռնություն. որքան էլ ժողովուրդը զայրացած լինի, չպետք է բռնության ալիք բարձրացնի ոստիկանության ներկայացուցչի կամ որևէ մեկի նկատմամբ":
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին