▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանքս զրոյից սկսելու խնդիր երբևէ չեմ ունեցել. Լենա Ղազարյան

Life.panorama.am-ը գրում է.

«Իմ անունն է», «X ֆակտոր» եւ «Պրեմիերա» նախագծերից հայտնի դարձած երգչուհի Լենա Ղազարյանը կայքին պատմել է ոչ միայն առաջիկա աշխատանքների, այլեւ Միացյալ նահանգներում գրանցած հաջողության մասին:

«Այս պահին մի քանի նոր երգեր ունեմ, իսկ մոտ օրերս կնկարահանվի իմ՝ «Երեւան» երգի հիման վրա տեսահոլովակը, որի հեղինակն է Նյու Յորքում բնակվող Արթուր Բարսեղյանը»,- նշեց Լենան ու պատմեց արդեն իսկ  «Երեւան» երգի գրանցած հաջողության մասին.

«Շատերը տեղյակ չեն, սական «Երեւան» երգը վերջերս ԱՄՆ-ի ռադիոկայանների մրցույթում գրավեց առաջին տեղը, ի դեպ՝ այն Ստաս Միխայլովի եւ Գրիգորի Լեպսի երգերի համեմատ 500 ձայնով ավել հաղթանակ տարավ: Ինձ առանձնահատուկ երջանկացնում է այն փաստը, որ հենց մեր Երեւանի մասին երգն է հաղթել ԱՄՆ-ում, վստահ եմ՝ այդ հաղթանակիս համար հատկապես ուրախ կլինեն այնտեղ ապրող մեր սփյուռքահայերը»:

Առաջիկայում Լենա Ղազարյանը սոլո երգերից զատ նաեւ զուգերգով կներկայանա.

«Հոկտեմբերին Զարե Թեւանի հետ զուգերգ ու տեսահոլովակ կներկայացնենք, որի հեղինակը հենց նա է: Ի դեպ՝ Զարե Թեւանը բնակվում է Լոս Անջելեսում, նա հիանալի մասնագետ ու շատ լավ մարդ է»,- նշեց երգչուհին:

Հետաքրքրվելով, թե ինչի՞ հետ է կապված հիմնականում արտերկրում ապրող մեր երաժիշտ հայրենակիցների հետ համագործակցությունները, Լենան պատասխանեց.

«Կարծում եմ՝ դրսի արվեստագետները ավելի ճիշտ ու ավելի շատ են գնահատում մեր արվեստը, դրսից ավելի քաղցր է հայրենիքի հետ կապված ամեն բան: Թող սխալ չհնչի, բայց իսկապես արտերկրում ապրողները մեզ ավելի են գնահատում, ու պատահական չէ, որ այսօր մեր երգիչ-երգչուհիները հաճախ են համագործակցում նրանց հետ, բայց սա չի նշանակում, որ չեմ գնահատում նաեւ մեր երկրի մասնագետներին, իսկ իմ երկրպագուներին պարզապես հոգաչափ եմ շնորհակալ: Չեք պատկերացնի, թե ինչ հաճելի է, երբ մեքենաներից կամ փողոցներում լսում եմ իմ երգերը»:

Լենայի տեսահոլովակներն այսքանով չեն սահմանափակվի: «Շանթ» հեռուստաընկերության հետ համատեղ նա շուտով կնկարահանի «Պրեմիերա» նախագծի հաղթանակած «Փակուղի» երգի տեսահոլովակը:

Երաժշտական գործունեությանը զուգահեռ Լենան հասցնում է նաեւ տանն իր աշակերտների հետ վոկալ պարապել ու դիմահարդարման դասեր տալ, քանի որ երկրորդ մասնագիտությամբ նա դիմահարդար է:

«Ողջ օրս անցնում է արագացված ռիթմով, բայց ինձ հաճելի է այս զբաղվածությունը: Օգոստոսի 20-28-ը կմեկնեմ նաեւ «Բազե» ու զբաղվածությունս կկրկնապատկվի, բայց դա ինձ բնավ չի անհանգստացնում»,- նկատեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին