▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամեն և Աննա Թովմասյանը զուգերգ կներկայացնեն

Blognews.am-ը գրում է.

Երգիչ Արամեի մոտ ստեղծագործական բուռն շրջան է. չնայած հանգստի սեզոնին՝ նա ամենօրյա աշխատանքի մեջ է, շրջագայությունների ընթացքում նոր երգեր ու տեսահոլովակներ է պատրաստում իր հանդիսատեսի համար։ Մեզ հետ զրույցում Արամեն խոսել է գործունեության այս փուլի մասին։

 

Երգիչը զուգերգ  ունի Անժելիկա Ագուրբաշի հետ, որի տեսահոլովակը նկարահանվել է Մոսկվայում և արդեն պատրաստ է։ «Համագործակցությունը կայացել է մեր առաջարկով։ Նրան առաջարկեցինք Աննա Հովների ստեղծագործությունը, որը շատ հավանեց։ Սեպտեմբերին Մոսկվայում կկայանա պրեմիերան։ Շնորհանդեսին հրավիրված են լինելու թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի շոու բիզնեսի ներկայացուցիչներ»,- ասաց Արամեն, իսկ հարցին՝ կարծես թե, ռուսական շոու բիզնես մտնելու մտադրություն ունի, արձագանքեց. «Կարծես թե:) Այդ մասին կխոսենք ավելի ուշ»։

Երգիչը նշեց, որ մարտին մեծ անակնկալ է սպասվում  մոսկվայաբնակ երկրպագուներին։ Շատ չեմ ուզում խոսել, քանի որ չեմ սիրում ժամանակից առաջ ընկնել»,- ասաց նա։

Արամեն ևս մեկ նոր երգ ունի հայաստանաբնակ հանդիսատեսի համար։ «Մինչև օգոստոսի վերջ տեսահոլովակ կնկարահանենք «Համով-հոտով» կոչվող երգի հիման վրա, ռեժիսորը լինելու է Սյոմա Կոդաբաշյանը։ Երգը նվիրվում է փոքրիկ երեխաներին, «Իմ արևի» մի ուրիշ տարբերակն է»,- ասաց երգիչը։ Դիտարկմանը, որ նման երգերը հիմնականում պատվերով են լինում և նվիրվում են կոնկրետ երեխայի, Արամեն արձագանքեց, որ երգն ունի հասցեատեր, սակայն պատվերով չէ։ Թե ում է նվիրված այն, երգիչը չցանկացավ բացահայտել։

BlogNews-

ին հայտնի է դարձել, որ Արամեն զուգերգ ունի նաև կնոջ՝ Աննա Թովմասյանի հետ։ Առաջին անգամ խոսելով այս նորության մասին՝ Արամեն հայտնեց, որ երգը վաղուց պատրաստ է, սակայն հանդիսատեսի դատին հանձնել չի հաջողվում, քանի որ անընդհատ հետաձգվում է տեսահոլովակի նկարահանումը։ «Ուզում ենք անպայման տեսահոլովակով հանձնել հանդիսատեսի դատին։ Երգն առաջինը լսելու հնարավորություն կունենան ԱՄՆ մեր հայրենակիցները՝ հոկտեմբերի 9-ին կայանալիք մենահամերգիս ժամանակ»,- ասաց նա։

Ի դեպ, մենահամերգի աշխատանքներով Արամեն սեպտեմբերը կանցկացնի Միացյալ Նահանգներում, այնուհետև՝ հոկտեմբերի 12-ից նոյեմբերի 12-ը Սիլվա Հակոբյանի հետ համերգներով կշրջագայի Ռուսաստանի 35 քաղաքում։ Երգչի խոսքով՝ արդեն իսկ պայմանավորվածություններ կան  փետրվարին Եվրոպայի 8 քաղաքում ելույթ ունենալու մասին։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին