▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ որդին`Լևոն Զուրաբյանը

Օրեր առաջ՝օգօստոսի 8-ին, լույս աշխարհ է եկել ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանի առաջնեկը: Փոքրիկ Լևոնը ծնվել է 3.2 կգ քաշով:

Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում նորաթուխ մայրիկը կիսվել է իր զգացողություններով.

«Զգացողություններս աննկարագրելի են: Երջանկություն ու ցավ խառնվել են իրար: Կեսարյան հատումով ծննդաբերության արդյունքում ունեմ շատ ցավեր, սակայն որդուս գրկելուն պես ամեն բան մոռացվում է»:

Լիանան նշեց, որ որդու անվան ընտրությունը պայմանավորված է մի քանի գործոններով.

«Իմ որդուն՝ Լևոն Զուրաբյանին, այդպես եմ անվանակոչել մի քանի պատճառներով: Նախ նա համաստեղությունով առյուծ է, հետո շատ հարգում եմ մեր ռեժիսոր Լևոն Իվանյանին: Ասեմ,որ նաև քեռուս անունն է, ով հրաշալի մարդ է եղել: Հետևաբար` սիրով նրան այդպես անվանակոչեցի»:

Լիանան զրույցում ևս մեկ անգամ խորհուրդ տվեց բոլորին մայրանալ, զգալ մայրության բերկրանքն ու երեխաներ պարգևել հայ ազգին:

Հավելենք, որ զրույցն ընդհատվեց փոքրիկ Լևոն Զուրաբյանի լացով, քանի որ Լիանան պետք է զբաղվեր վերջինիս խնամքով:

Հեղինակ՝Ա.Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին