▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆբ-ում թուխս նստելու մեծ մասնագետ ծանոթ-անծանոթներս, կարոտել էի ձեզ. Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանը, ով օրերս վերադարձել է իր հանգստից, ֆեյբուքյան իր էջում գրել է. 

Մի քանի շաբաթվա իսպառ բացակայությունը Ֆեյսբուքից լավագույն հանգիստն էր ինձ համար։ Իմ կազմած 5 կանոնը, ինչպես համակարգել ձեր հանգիստը։

1. Եթե մեկնել եք ծով, ապա իսկը ժամանակն է, որ ապաակտիվացնեք ձեր ֆբ էջը։ Միաժամանակ մի քանի հազարի կամ միլիոնի հետ՝ հանգիստը դժվար թե ստացվի։ 

2. Տարբեր մարդկանց ստատուսների փոխարեն( անգամ եթե շատ խելացի են, ինտելեկտուալ կամ գործնականում անհրաժեշտ) շատ ավելի հետաքրքիր է բացահայտել նոր գրական աշխարհ, կամ կարդալ հետաքրքիր տեղեկություններ այն վայրի մասին որտեղ հանգստանում եք, կամ գոնե չկարդալ անհասկանալի որակի զեղումներ (իմն էլ էդ թվում։)) 
3. Երբ անջատած է ֆբ-ն, իսկական ընկերներդ քեզ հիշում են իսկապես, ու զանգում, եթե իրոք կարոտել են, որն էլ ավարտվում է հիանալի ընկերական հանդիպումներով։ 

4. Երբ չունես ՖԲ պարզվում է, որ ունես ԼԻՔԸ ԱԶԱՏ ժամանակ՝ քեզ համար ապրելու:
5.և վերջապես, եթե կարողանում ես հաղթահարել նարկոտիկի պես կախվածության մեջ պահող ՖԲ լրահոսիդ բացակայությունը, ուրեմն դու դեռ կորած չես։ 

ԲԱՐԻ ՕՐ ԲՈԼՈՐ տարօրինակ ու ֆբ- ում թուխս նստելու մեծ մասնագետ ծանոթ-անծանոթներիս։))) ես կարոտե՜լ էի ձեզ... 

հ.գ. ուզում եք առողջ ու հաջողա՞կ լինել. ԱպաԱկտիվացրեք ֆեյսբուքը, միայն ափսոս, որ այդ դեպքում չեք տեսնի, իմ այս հետգրությունը( հ.գ) , որը հենց դրա մասին է...

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին