▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Ռուբենյանի ու Գարիկի նոր նախագիծը բոլորին անակնկալի է բերել


Համացանցում է հայտնվել Գարիկ Պապոյանի և երգչուհի Սոնա Ռուբենյանի համատեղ աշխատանքի տեսանյութը, որում նրանք ներկայացրել են մի քանի հայտնի հիթերի cover տարբերակները՝ Լիլիթ Հովհաննիսյան՝ «Թե աղջիկ լինեիր», Շավարշ Գևորգյան՝ «Սիրո նամակ», Սիրուշոյ՝ «Հեռանմում եմ», Էմմիի՝ «Ծիածան», Աիդա Սարգսյան՝ «Լորկե», Հասմիկ Կարապետյան՝ «Անձրև», Տիգրան Ժամկոչյան՝ «Հետդ կգամ», Թաթուլ Ավոյան՝ «Սրտիդ բանալին»:

«Վերջին տարիների ընթացքում հայկական երգերի մի քանի վերամշակումներ արեցի: Դրանցից շատերը հնչեցին Վիտամինի բեմից Արամ MP3-ի կատարմամաբ, մի քանիսը հնչեցին X-factor-ում Միկադոյի կատարմամբ, իսկ շատերը այդպես էլ չհնչեցին: 

Վերջերս որոշեցի նորից շունչ տամ այդ ամեն ինչին, գտա ինձ գաղափարակից շատ լավ ու երիտասարդ երաժիշտներ ու սկսեցինք նվագել: Շատ շուտով կտեղադրեմ մեր փորձերից մեկի պռոֆեսիոնալ նկարահանումը, որտեղ կատարում ենք օր օրի ավելացող երգացանկից մի քանի երգ»,- օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել էր Գարիկ Պապոյանը:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին