▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձնական կյանքիս հետ կապված փոփոխությունը սարերի հետևում չէ. Եվա Բաղդասարյան

Դիտեք նաև՝

 

Life.panorama.am-ը գրում է. Էկրանային երկարատև դադարից հետո մոդել, դերասանուհի Եվա Բաղդասարյանը, ով հանրությանը հայտնի դարձավ «Եռաչափ սեր» սերիալից, կրկին հեռուստակրաններին է: Այս անգամ հեռուստադիտողները հնարավորույթուն ունեն Եվային տեսնելու «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Փոխնակ մայրը» սերիալում, որտեղ նա մարմնավորում է Էլենի կերպարը: Կայքը զրուցել է դերասանուհու հետ` սերիալում նկարահանվելու  առաջարկը ստանալու, էկրաններ վերադարձի և անձնական կյանքի մասին:

Խոսելով սերիալում նկարահանվելու առաջարկի մասին` Եվա Բաղդասարյանը նշեց.

«3 ամիս առաջ շատ պատահական զանգահարեց ինձ «Փոխնակ մայրը» սերիալի ռեժիսորը և հրավիրեց քասթինգի: Այդպես, մասնակցեցի մի քանի քասթինգի, որից հետո որոշվեց, որ ես պետք է մարմնավորեմ հենց Էլենի կերպարը»,- ասաց Եվան` պատմելով նաև իր կերպարի մասին:

«Մարմնավորում եմ հարուստ, հաջողակ, առաջին հայացքից երջանիկմի աղջկա, ով, սակայն, իրեն դժբախտ է համարում, քանի որ չի կարողանում սեփական երեխաներն ունենալ: Հենց այդ փաստը ստիպում է կերպարիս` Էլենին, ագրեսիա ու նախանձ զգալ մյուսների հանդեպ»,- մանրամասնեց դերասանուհին:

Նրա խոսքով` ներկայումս իր կերպարին ավելի շատ կարելի է դրական բնորոշում տալ, թեպետ ժամանակի ընթացքում այդ դրական հատկանիշները վերածվում են բացասականի:

Հարցին` արդյոք տարիների դադարից հետո նկարահանման հրապարակում իր համար դժվարություններ չեն եղել, Եվան նշեց.

«Անկեղծ ասած, դժվարություններ եղան: Այս տարիների ընթացքում, կարելի է ասել, որ որոշ չափով հեռացել էի էկրանային գործունեությունից, նկարահանումներից և այլն: Բայց ի ուրախություն ինձ` նշեմ, որ արդեն իսկ հունի մեջ եմ ընկնում, սկսում եմ սովորել»,- մեզ հետ զրույցում ասաց Եվա Բաղդասարյանը:

Իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված աշխատանքային գործունեության երկարատև դադարը, Եվան հստակեցրեց.

«Այո, էկրանային դադարս երկարատև էր, քանի որ գերադասեցի սկզբում ուշադրությունս կենտրոնացնել ուսմանս վրա, հետա արդեն` աշխատանքիս: Եվ հենց այդպես էլ եղավ: Սովորում էի Վարդան Աճեմյանի անվան ստուդիայում և ուսումս ավարտելուն պես միանգամից տվյալ սերիալում նկարահանվելու առաջարկ ստացա»,- ասաց դերասանուհին` ավելացնելով, որ այդ դադարի ընթացքում տարբեր նախագծերում հանդես գալու առաջարկներ կրկին ստացել է, սակայն համապատասխան ժամանակը չունենալու պատճառով ստիպված է եղել բոլորը մերժել:

Ըստ Եվայի` սա հենց այն առաջարկն էր, որով որ նա կցանկանար իր վերադաձի մեկնարկը տրվեր.

«Արդեն հասցրել եմ սիրել այս հեռուստասերիալը և շատ ուրախ եմ, որ հենց սրանով եղավ իմ վերադարձը և մուտքը դեպի հեռուստատեսություն: Անչափ ուրախ եմ, որ ստացա այս հնարավորությունը»,- անկեղծացավ դերասանուհին:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին