▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարիամ Մելիքյանը՝Անատի Սաքանյանի հետևից խոսելու և ամուսնությունից հետո հղփանալու մասին

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Համացանցային օգտատերերից մեկն իր քննադատական գրառումներից մեկում այս անգամ անդրադարձ է կատարել դերասանուհիներ Մարիամ Մելիքյանի և Անատի Սաքանյանի հարաբերություններին: «Անատի Սաքանյանը և Մարիամ Մելիքյանը մեռան իրար հետևից խոսելով, հիմա էլ մտերիմ ընկերուհիներ են դարձել». այսպես էր նշվում գրառման մեջ:

«Պարզապես ծիծաղելի է»,-Asekose.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Մարիամը՝ անդրադառնալով վերոնշյալ գրառմանը:

Մարիամի խոսքով իր և Անատիի հարաբերությունները երբեք էլ վատ չեն եղել: Դերասանուհիները ամուր ընկերության տարիների փորձ ունեն.

«Ես ու Անատին պարզապես ընկերուհիներ չենք, մենք նաև ընտանիքներով ենք չափազանց մտերիմ: Հարուստ տղայի հետ ամուսնությունն  ինձ չէր կարող հղփացնել, ինչի արդյունքում էլ վատաբանեի իմ վաղեմի ընկերուհուն: Ինձ համար իսկապես ծիծաղելի է նման բան լսելը: Սա հերթական հիմարությունն է, բլոգերների ֆանտազիան ինձ այլևս չի զարմացնում»:

Մեզ հետ զրույցում Մարիամը նաև խոսեց իր՝մշտապես քննադատությունների կիզակետում գտնվելու մասին.

«2 տարի է,ինչ որևէ ստեղծագործական գործունեություն չեմ ծավալում, բայց արի ու տես, որ չկա օր, որ բացակայեմ համացանցային լրահոսից: Բոլորն ինձ հիշում են, քննարկում ու քննադատում են: Ու այդ ամենը միայն չարախոս բլոգերների շնորհիվ: Նրանց թվում է, թե այդկերպ նրանք կարող են ինձ նեղացնել, բայց հակառակը՝ կարող եմ ասել, որ նրանք ինձ լավություն են անում, քանի որ իմ PR-ով են զբաղվում: Այդ պատճառով նույնիսկ շնորհակալ եմ նրանց»:

Մարիամը զրույցում անդրադարձավ նաև այն գրառմանը, որտեղ քննադատում էին իր՝«գլամուրային աղջկա կերպարը».

«Մարդիկ կարծում էին, որ ես մայրանալուց հետո պետք է դադարեի իմ խնամքով զբաղվել: Բայց ես եթերի մարդ եմ, ես դերասանւոհի եմ և պետք է միշտ խնամված ու պատշած տեսք ունենամ: Ես պետք է իմ երկրպագուների համար միշտ հետաքրքիր լինեմ»:

Դերասանուհին նշեց, որ երբեք որևէ վատ գրառում կամ մեկնաբանություն չի կարող անդրադառնալ իր ընտանիքում տիրող ջերմ մթնոլորտի վրա.

«Երբեմն ինձ զայրացնում են վատ գրառումներն ու մեկնաբանությունները, իսկ ամուսինս այնքան խելացի տղամարդ է, որ ամեն անգամ ինձ խորհուրդ է տալիս ժպտալ ու ուշադրություն չդարձնել չարախոսներին»:

Զրույցի վերջում Մարիամը նշեց, որ շատ շուտով կլինի էկրաններին, ու երկրպագուները հնարավորություն կունենան իրեն հաճախ տեսնելու:

Հեղինակ Ա. Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին