▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոս Ջանիբեկյանը՝ համացանցում տարածված լուսանկարների մասին

Այսօր համացանցում տարածվել է դերասան Սոս Ջանիբեկյանի ու մի անծանոթուհու մտերմիկ լուսանկարները: Մեծ աղմուկ բարձրացրած լուսանկարներում նրանք իրար ձեռք բռնած են, հետո միասին շենքի շքամուտք են մտնում:

Life.panorama.am-ը թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով կապ է հաստատել Սոս Ջանիբեկյանի հետ, ով հանդես է եկել հետեւայլ բացատրությամբ.

«Լուսանկարներում երեւացող կադրերը «Ցանկալի փեսացուն» նախագծի ընթացքում են արված: Աղջիկը նախագծի մասնակիցներից մեկն է, ով ինձ տանում է իր ծնողների հետ ծանոթացնելու, քանի որ այդպես պետք է լիներ ըստ ձեւաչափի: Այսինքն՝ իրականում այդ աղջիկն ու ես ոչ մի կապ չունենք իրար հետ, իսկ լուսանկարներն էլ արել են նկարահանումների ընթցաքում այդ բակում գտնվող երեխաները»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին