▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարող եմ մահանալ ցանկացած պահի. Աբրահամ Ռուսսոն` առողջական խնդիրների մասին

 

Սիրիայում ծնված, ծագումով հայ փոփ-երգիչ Աբրահամ Ռուսսոն պատմել է առողջական խնդիրների մասին և հայտարարել է, որ ցանկացած պահի կարող է մահանալ:

Ինչպես գրում է rambler.ru-ն, 47-ամյա երգչի մոտ, ով 2006-ին մի քանի հրազենային վերք էր ստացել իր մեքենայի ուղղությամբ բացված կրակահերթի ժամանակ, աղիների ուռուցքներ են հայտնաբերվել: Երգչի նկատմամբ իրականացված մահափորձի ժամանակ 3 փամփուշտ անցել էր Ռուսսոյի մարմնի միջով, ընդ որում` որովայնի վերքը Սկլիֆասովսկու ինստիտուտում ծայրահեղ ծանր էին որակել:

Արտիստը մի քանի վիրահատության էր ենթարկվել, որի ժամանակ հեռացրել էին աղիների 30 սմ-անոց հատվածը: «Բազմաթիվ վիրահատությունների պատճառով ես այժմ զանազան հիվանդություններ ունեմ: Ցանկացած պահի կարող է նոպա սկսվել, և ես կարող եմ մահանալ: Վերջերս բժիշկները ուռուցք են հայտնաբերել աղիների այլ հատվածում», - ասել է երգիչը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին