▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նանայի կտրուկ պատասխանը` մշտապես քննադատված լինելու և լուսանկարները վատ ֆոտոշոփի ենթարկելու մասին

«Ինձ երբեք քննադատությունները չեն կարող խոցել, ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, ինձ սիրողը սիրում է, իմ աշխատանքը գնահատում է, իսկ չսիրողը՝ ոչ, ինչ էլ անեմ, միևնույն է քննադատության կարժանանամ»,-Asekose.am-ի հետ զրույցում անկեղծացավ երգչուհի Նանան՝ անդրադառնալով իր ՝մշտապես քննադատված լինելու փաստին: Ավելին՝ երգչուհին շնորհակալություն հայտնեց իրեն քննադատողներին ու իր հասցեին չարախոսներին.

«Կարող է չհավատաք, բայց ես շնորհակալ եմ մարդկանց, ում շնորհիվ կայքերի լրահոսներում եմ հայտնվում գրեթե մի քանի օրը մեկ անգամ: Ստացվում է, որ միշտ ուշադրության կենտրոնում եմ: Բլոգերները տարածում են 14 տարվա վաղեմություն ունեցող լուսանկարներս ու խոսում իմ՝անճաշակ հագուստից այն դեպքում, երբ տվյալ ժամանակ այդ հագուստն ու առհասարակ իմ կերպարը շատ մոդայիկ է եղել»:

Картинки по запросу նանա

Նանան խոսեց նաև այն մասին, որ իրեն մեղադրում են  վատ ֆոտոշոփի մեջ.

«Ֆոտոշոփ եմ անում, թե ֆոտոշոփ չեմ անում, դա իրենց խնդիրը չէ: Թող խոսեն այն, ինչ ուզում են: Նրանք ուղղակի չեն պատկերացնում, որ թե՛ լավ, թե՛ վատ խոսքերով ինձ միշտ հիշում են ու իմ մասին հիշեցնում են բոլորին»:

Նանան զրույցում պատմեց նաև նոր տեսահոլովակի մանրամանսերի մասին.

«Իմ նոր տեսահոլովակում ես ինքս եմ ներկայացել հարսի կերպարում, բայց դա միայն դեր է, որը կատարել եմ: Տա Աստված,  շուտով իսկապես հարսիկ լինեմ, և որ ամենակարևորն է երջանիկ հարսիկ: Երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերն էլ մասամբ ես եմ գրել, բայց Արմենը Խալխասյանն ինձ շատ է օգնել: Տեսահոլովակիս ռեժիսորն Արեն Բայադյանն է:  Գլխավոր մտահղացումն իմն է եղել, սակայն ինձ հետ շատ պրոֆեսիոնալ թիմն է աշխատել, ինչի արդյունքը շուտով հնարավորություն կունենաք տեսնել:  Ստացվել է այն, ինչն ես իսկապես ուզում ու պատկերացնում էի»:

Նանան թեպետ ուշադրություն չի դարձնում քննադատություններին, այնուամենայնիվ, վստահ է, որ նոր տեսահոլովակը չի քննադատվի.

«Եթե անկեղծ ասեմ, շատ ջերմ, գեղեցիկ տեսահոլովակ է: Չկան բաց տեսարաներ, որոնք կարող են աչք ծակել ու քննադատությունների առիթ հանդիսանալ: Այնուամենայնիվ, եթե նույնիսկ քննադատվեմ, միևնույն է, չեմ անհանգստանա, քանի որ ինձ համար քննադատությունը մի բան է, որը չի կարող չլինել: Ինչպես ուտեստը պիտի համեմունք ունենա, այնպես էլ արվեստագետները պետք է միշտ քննադատվեն»:

Խոսելով ապագա ծրագրերի մասին` երգչուհին ասաց, որ պատրաստվում է նոր ձայնասկավառակ թողարկել.

«Եթե այս տարի չհասցնեմ, ապա գարնանն անպայման կթողարկեմ նոր ձայնասկավառակս: Նոր երգեր պետք է ներկայացնեմ երկրպագուներիս: Բացի այդ շարունակվում են համերգային շրգայություններս տարբեր երկրներում: Ակտիվ աշխատում ենք ու բուռն գործունեություն ծավալում»:

 

Հեղինակ՝ Ա.Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին