▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հպարտ եմ, որ այս երկրի զավակն եմ, ու երեխաներս ևս պետք է զգան այս հպարտությունն ու վստահությունը. Նունե Եսայան

Life.panorama.am-ը գրում է.

Անկախ Հայաստանի Հանրապետությունը 25 տարեկան է: Այսօրը տոն է յուրքանչյուր հայի համար՝ անկախ սոցիալական դիրքից, մասնագիտությունից ու ապրելատեղից: Այսօր միմյանց շնորհավորանքի պակաս չի զգացվում, ցանկությունն էլ մեկն է՝ խաղաղություն ու բարօրություն մեր երկրին:

Հայաստանի վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանը կայքի հետ զրույցում հուզված ու տոնական տրամադրությամբ նշեց, որ այս տարի յուրահատուկ հպարտություն է զգում.

«Ամեն տարի այս օրը իսկապես ցնծացել եմ, տոնել մեր անկախ հանրապետության ծննդյան օրը, բայց այս տարի յուրօրինակ զգացում ունեմ, կարծում եմ՝ շատերն են այսօր իմ նման մեծ հույզերով ու անասելի հպարտությամբ նշում մեր նորանկախ հանրապետության 25-ամյակը: Տպավորություններս ու զգացումներս իսկապես բառերով չեմ կարող նկարագրել, իսկ այսօրվա շքերթն ուղղակի ցնցող էր, այն դիտելիս աննակարգրելի վստահություն զգացի մեր հանրապետության ու մեր բանակի ուժի նկատմամբ. Հպարտ եմ, որ այս երկրի զավակն եմ ու երեխաներս եւս պետք է զգան այս հպարտությունն ու վստահությունը»,- նշեց Նունե Եսայանն ու ավելացրեց, որ մեր երիտասարդ անկախ երկրին միայն մի բան է պակասում.

«Մեզ սերն է պակասում: 25 տարին եւ մեծ է, եւ փոքր. Երիտասարդ զավակիդ էլ 25 տարեկանում ազատ ես թողնում, բայց ոչ անտեր, հույսդ երբեք չպետք է դնես, որ նա արդեն մեծ է ու ինքնուրույն ամեն բան կարող է, չէ՝ միշտ պետք է թիկունքին լինես, նույնն է նաեւ մեր անկապ պետության հրացում: Մեզնից յուրաքանչյուրը պետք է զգա երկրի թիկունքին լինելու կարեւորությունը, մտածի, թե ինչպես վարվի, որ մեր հանրապետությունը բարգավաճի: Սխալ է, երբ մարդիկ մտածում են, թե իրենց համար կառավարությունը, երկիրը, կամ անհատները պետք է ինչ-որ բաներ անեն, ես ինքս, ամեն օր արթնանալով, մտածում եմ, թե ինչպես պետքական լինեմ շրջապատիս: Եթե մեզնից յուրաքանչյուրն այդպես մտածի, ամեն բան իր տեղը կընկնի»,- ընդգծեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին