Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Լուսին Վարդանյանը հեռուստադաշտում իր առաջին քայլերն արել է Հանրայաին հեռուստատեսությունում, երբ 2009-ին նկարահանվեց «Հանուն սիրո» սերիալում ու այդպիսով ճանաչվեց եւ սիրվեց հեռուստադիտողի կողմից: Այսօր Լուսինի քայլերը կրկին հարազատ հեռուստաընկերություն են տարել. Նա նկարահանվում է «Կյանքը շարունակվում է» նոր հաղորդաշարում, որն իր բնույթով սոցիալ-հոգեբանական նախագիծ է:
«Նախ փոքրիկ գաղտնիք բացելով՝ պիտի ասեմ, որ այս նախագծում ինձ հրավիրել են՝ նկատելով «Գուշակիր մեղեդին» երաժշտական հաղորդման ժամանակ, որին ամիսներ առաջ մասնակցեցի ու հաղթեցի: Այսինքն, բացի իմ աշխատանքները, այդ երաժշտական հաղորդումն է պատճառ հանդիսացել, որպեսզի այս նախագծում նկարահանվելու հրավերք ստանամ: Իսկ առաջարկը ստացա «Կյանքը շարունակվում է» հաղորդաշարի տնօրենից եւ ռեժիսորից ու պայմաններին, հատկապես դերասանական կազմին ծանոթանալուց հետո սիրով համաձայնեցի»,- կյանքի հետ զրույցում նշեց Լուսինն ու ընդգծեց.
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում