▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսաշշունջ և հեզամոլոր մի վայր... Սերգեյ Սարգսյանը կրկնօրինակում է Նազենի Հովհաննիսյանին

Օրեր առաջ հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր միկրոբլոգերում Գեղարդից լուսանկար էր հրապարակել, որին հաջորդել է հաղորդավար Սերգեյ Սարգսյանի հումորային լուսանկարը: «Այսօր Գեղարդում էինք.. լուսաշշունջ և հեզամոլոր մի վայր, կենսաշունչ և հուսամփոփ մի առասպելաբնակ փարոս իմ հոգում...»,-ֆեյսբուքյան իր էջում լուսանկարին կից գրել է Սերգեյ Սարգսյանը` ակնկարկելով, որ նմանատիպ բառերով  գրառումներ է կատարում հենց Նազենի Հովհաննիսյանը: Հատկանշականն այն է, որ դերասանուհին նույնպես համաձայնել է Սերգեյի հետ` մեկնաբանությունների հատվածում գրելով հետևյալը. «Սերյոժ էս լրիվ իմ ստիլով էր մեռաաաաաաաաա»:

Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սերգեյ Սարգսյանը նմանակում է Նազենի Հովհաննիսյանին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին