▲ Դեպի վեր

Կիրակի, 06.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Սովորական լուսանկար է, որով ցանկացա կիսվել ընկերներիս հետ.Կայա Խորշուդյանն իր սկանդալային լուսանկարի մասին

«Իմ ֆեյսբուքյան էջն է, ինչ նկար կցանկանամ կտեղադրեմ, ինչ նկար կցանկանամ կհեռացնեմ»,- Asekose.am-ին ասաց սերիալային դերասանուհի Կայա Խուրշուդյանը՝ անդրադառնալով իր կողմից հրապարակված լուսանկարի շուրջ առաջացած քննադատություններին: 

Կայայի խոսքով` դա իր հերթական լուսանկարներից է,որն ինքը ցանկացել է կիսել ընկերների հետ.

«Լուսանկարը, որը հրապարակեցի իմ անձնական էջում ընկերներիս համար էր, ինձ համար սովորական, նորմալ լուսանկար է: Սկզբում հրապարակեցի, հետո հասկացա, որ կան մարդիկ, ովքեր իմ էջում որսով են զբաղվում, հետևաբար ջնջեցի: Կոպիտ ասած՝ չէի ցանկանում, որ թեմա դառնար»:

Այն դիտարկմանը, որ Կայան նմանատիպ լուսանկարներ է տեղադրում ,իր մասին հիշեցնելու և անընդհատ հանրության ուշադրության կենտրոնում լինելու համար, դերասանուհին արձագանքեց հետևյալ կերպ.

«Շոու բիզնեսի և հեռուստաընկերության ասպարեզից վաղուց եմ հեռացել և վերադառնալու մտադրություն էլ չունեմ:  Ինձ չի հետաքրքրում հայտնիությունը: Այդ բլոգերներն են, ովքեր իմ շնորհիվ PR են անում»,- Asekose.am-ին ասաց դերասանուհի Կայա Խորշուդյանը:

Ա.Հարությունյան

Կարդացեք նաև՝ Ամուսինս հանցագործ չէ. Կայա Խուրշուդյան

Դերասանուհի Կայա Խուրշուդյանը մեծացրել է շուրթերը. դերասանուհին անճանաչելի է դարձել 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին