▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ կարող նկարագրել, թե ինչ է կատարվում ինձ հետ, շոկի մեջ էի. Դելո

 

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ երեկ՝ սեպտեմբերի 23-ին, ամերիկաբնակ դերասան, հումորիստ Վահագն Ստեփանյանը՝ Դելոն, հայր է դարձել: Այս առիթով Life.panorama.am-ը զրուցել է դերասանի հետ:

«Սա անբացատրելի զգացողություն է, չեմ կարող նկարագրել, թե ինչ է կատարվում ինձ հետ, շոկի մեջ էի, երբ ծնվեց տղաս ու մինչև հիմա էլ չեմ հասկանում՝ ինչ է կատարվում»,-կայքի հետ զրույցում հուզված նշել է երջանիկ հայրիկը:

Հարցին, թե ներքին որակական փոփոխություն զգո՞ւմ է արդյոք նոր՝ ավելի պատասխանատու կյանք տեղափոխվելու հետ կապված, Դելոն պատասխանել է.

«Ինձ թվում է՝ ես արդեն լրիվ ուրիշ մարդ եմ ու ինձ ճիշտ է թվում, որովհետեւ արդեն հայր եմ»:

Ի դեպ՝ Վահագն Ստեփանյանի խոսքով՝ որդին և իրեն, և կնոջը նմանություններ ունի, նաև վստահեցրել է՝ փոքրիկն ու մայրիկն իրենց շատ լավ են զգում:

Գեղեցիկ զույգը նորածին որդուն Նարեկ-Քրիստո են անվանել: Անդրադառնալով անվան ընտրությանը՝ նորաթուխ հայրիկը պատասխանել է.

«Կինս շատ էր ուզում, որ մեր տղային Նարեկ անվանենք, իսկ ես ցանկանում էի տղայիս Քրիստո անունը տալ, որը նշանակում է քրիստոնյա, այդպիսով մտածեցինք ու հասկացանք, որ կարող ենք մեր փոքրիկին երկու անուն տալ, հատկապես, որ շատ համահունչ են այս երկու անունները»:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին