▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հ1-ն «իդիոտություն» է անում. Ռուբեն Հախվերդյան

hayeli.am-ը գրում է. Պետական միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսությամբ՝ Առաջին ալիքի եթերով, մեկնարկել է՝ 6/8-ը՝ լավագույն տասնյակի կատարմամբ նոր երաժշտական նախագիծը՝ «Ամենակարող երգիչը»:Նախագծի ժյուրիի կազմում են ընդգրկված՝ Նադեժդա Սարգսյանը, Գրիգոր Նազարյանը, Արթուր Գրիգորյանը և ռաբիս ժանրի նվիրյալներից մեկը՝ Սպիտակցի Հայկոն: Թեմայի շուրջ զրուցեցինք երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ:

Մեր զրուցակցի կարծիքով՝ այդ հաղորդաշարն «իդիոտություն» է, որը փչացնում է մեր եթերը: «Այդ ինչ երգելու ձև է: Եթե Արամ Ասատրյանը ողջ լիներ, նրան էլ ժյուրիի անդամ կնշանակեին:Այնտեղ նստած ժյուրիի անդամներն իրենցից ոչինչ չեն նշանակում»,-ընդգծեց պարոն Հախվերդյանը՝ հավելելով, որ մեր մշակութային դաստիարակությունը՝ շնորհիվ մեր նախարարների, հասել է «պլենտուսային» մակարդակի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին