▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող Հ1-ը և պրոեկտի տերը մտածեն, թե ինչու են ինձ որպես ժյուրիի անդամ կանչել. Սպիտակցի Հայկո

 

 

 

 

 

 

 

 

 

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում բուռն քննարկումների առիթ է հանդիսացել Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչ» նախագիծը, այդ թվում նաև նախագծի թողարկումներից մեկում, որում հնչում էին բացառապես ռաբիս երգեր, Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի՝ որպես ժյուրիի անդամ հանդես գալը: Asekose.am-ը կապ հաստատեց երգչի հետ՝ տվյալ թեմայի շուրջ ստանալու նրա մեկնաբանությունը:

«Ինձ նման բաները չեն հետաքրքրում, ինչ ուզում են թող անեն ու խոսեն: Ինձ հրավիրել են հանդես գալ որպես ժյուրի, ես էլ համաձայնվել եմ: Առաջին հերթին, թող Հ1-ը մտածի, թե ինչու է ինձ կանչել և եթե պրոեկտն արել են, թող պրոեկտի տերը մտածի»,- ասաց Հայկ Ղևոնդյանը:

Հարցին՝ արդյոք այս դեպքում միայն 6/8 ոճում հանդես գալը բավական է, որպեսզի նա ենթարկվի տարատեսակ քննադատությունների, երգիչը պատասխանեց.

«Այդ նախագծում մեր ռեստորոնային երգիչներն են: Ես ինքս սովորել եմ, լսել եմ, երգել եմ և այժմ էլ երգում եմ: Ընդամենը մեկ անգամ հանդես եկա որպես ժյուրիի անդամ և վերջ, այլևս ոչ մի տեղ մասնակցություն չունեմ»,- նշեց Սպիտակցի Հայկոն:

Ի դեպ՝ երգիչն Asekose.am-ի հետ զրույցում ավելացրեց, որ Հանրային հեռուստաընկերությունը շատ էր ուրախացել, որ ինքն ընդունել էր «Ամենակարող երգիչ» նախագծի տվյալ թողարկմանը հանդես գալու հրավերը:


Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին