▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ հաշվով թքած ունեմ... Անատի Սաքանյանը՝ քննադատությունների մասին և ոչ միայն

Դիտեք նաև՝

«Չար մարդիկ շատ են, այսօր չես կարող ասել, թե ով է դեմքիդ ժպտում, և ով հաջորդ վայրկյանին կարող է հետևիցդ վատը խոսել, այդ պատճառով հստակ չեմ կարող ասել՝  ով է այն բլոգերը, ով ժամանակ առ ժամանակ որոշում է իմ հասցեին նման վատ խոսքեր գրել»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի, դիմահարդար Անատի Սաքանյանը՝անդրադառնալով համացանցում անընդմեջ իր հասցեին հանդիպող քննադատություններին ու բացասական մեկնաբանություններին:

«Ես մեծ հաշվով թքած ունեմ այն մարդկանց կարծիքների ու արտահայտությունների վրա, որոնք անհիմն են ու ինձ հետ կապ չունեն: Ասեմ, որ շատ ժամանակ նույնիսկ չեմ կարդում դրանք, ինձ համար միևնույն է: Դատարկաբանություններն ինձ չեն հետաքրքրում: Ես մտածելու և անելու ավելի լուրջ բաներ ունեմ, քան իրենց պես պարապ մարդկանց վատաբանությունները կարդալը»:

Անատին նաև խոսեց Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքի մասնակիցը լինելու և իր ու առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի համատեղ լուսանկարի ու դրա շուրջ համացանցում եղած  մեկնաբանությունների մասին.

«Բնական է` շատերին հետաքրքրում է տվյալ հարցը: Թե ինչ կապ կա մեր մեջ և ինչպես է արվել լուսանկարը, ոչ մեկի խնդիրը չէ: Իմ ընտանեկան հարցն է, թե ես ում հետ եմ շփվում , ինչ կարգավիճակով եմ շփվում, ում հարսանիքին եմ գնում և ինչու եմ գնում, դա  միայն իմ խնդիրն է»:

Անդրադառնալով իր ստեղծագործական գործունեությանը` դերասանուհին նշեց, որ պատրաստվում է նկարահանվել «Քարե Դարդ» սիթքոմի 3-րդ եթերաշրջանում.

«Սկսվել են մեր նկարահանումները, բայց այս անգամ ավելի լուրջ ենք աշխատում, ավելի ուրիշ կերպ ենք մոտենում մեր աշխատանքին: Ամեն ինչ նորացված է, ամեն ինչ ուրիշ է: Այս անգամ մեր դադարը երկար տևեց, այդ պատճառով մեր թիմի անդամները շատ են կարոտել իրար: Բացի այդ, շարունակում եմ նաև զբաղվել դիմահարդարի գործով և ամեն կերպ փորձում եմ համատեղել ինձ համար 2 սիրելի աշխատանքները»:

Զրույցի վերջում Անատին չցանկացավ խոսել իր անձնականի մասին՝հավելելով , որ այդ թեման, թերևս, այն թեման է, որի մասին չի ցանկանում խոսել:

Ա. Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին