▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղել է, որ ֆինանսական կողմը չի բավարարել, պատահել է՝ ինչ-ինչ նրբություններ ինձ դուր չեն եկել. Նելլի Խերանյան

 

Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նելլի Խերանյանի հետ՝ «Կյանք ու կռիվ» ֆիլմում իր մասնակցության, տևական դադարից հետո կրկին սերիալում նկարահանվելու իր որոշման և այլ թեմաների մասին։

Խոսելով «Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանման ընթացքի մասին՝ դերասանուհին պատմել է.

«Հարյուր տոկոսանոց հարմարավետ աշխատանքային պրոցես էր ստեղծվել։ Որևէ բան ինձ չի զայրացրել, չի ազդել նյարդերիս վրա,  և որևէ բանից ես չեմ անհանգստացել»։

Իսկ թե ինչը կարող էր նկարահանման հրապարակում  զայրացնել Նելլի Խերանյանին, դերասանուհին հստակեցրել է.

«Գիտեք, ստեղծագործող մարդու համար շատ կարևոր է այն փաստը, որ որևէ բան իրեն չզայրացնի: Ես ինքս կարող եմ շատ փոքր բանից զայրանալ և շատ մեծ բանի նկատմամբ կարող եմ անտարբեր լինել, օրինակ` կարող եմ անհարգալից որևէ արտահայտությունից, հայացքից կամ ստեղծված անհարմարությունից նյարդայնանալ ու նեղսրտել»,- կայքի հետ զրույցում նշել է Նելլի Խերանյանը:

Նրա խոսքով` «Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանման գործընթացից ինքը միմիայն դրական լիցքեր ու հաճույք է ստացել:

«Ցավոք, ժամանակի սղության պատճառով դեռ չեմ հասցրել ֆիլմը դիտել, այդ իսկ պատճառով ինձ թույլ չեմ տա որևէ բան ասել ֆիլմի վերջնական տարբերակի մասին: Կասեմ միայն, որ ամբողջ նկարահանման գործընթացի ժամանակ ջերմ և մտերմիկ մթնոլորտ է տիրել»:

Դերասանուհին տվյալ ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկի մայրիկին, ով ուսուցչուհի է և ով, ինչպես նշում է տիկին Խերանյանը, բնույթով շատ նման է իրեն.

«Մայրս էլ, ինչպես իմ մարմնավորած հերոսուհին, ուսուցչուհի էր, և հենց այդ պատճառով կերպարը կերտելիս որպես օրինակ մայրիկիս վերցրեցի: Կարող եմ ասել, որ կերպարիս հետ կապված ինքս հստակ պատկերացումներ ունեի»,- ասել է դերասանուհին:

Բացի «Կյանք ու կռիվ» ֆիլմից, արդեն մի քանի ամիս է, ինչ Նելլի Խերանյանը նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Թաքնված սեր» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է բնավորությամբ բավական կոշտ մի կնոջ` Ելենային: Հարցին, թե ո՞րն էր էկրանային տևական դադարից հետո սերիալում կրկին նկարահանվելու պատճառը, դերասանուհին հստակեցրեց.

«Դերասանն այնպիսի մարդ է, որ երբ աշխատանք չի ունենում դժգոհում է, իսկ երբ ունենում է աշխատանք, կրկին դժգոհում է ամեն ինչից: Երբ ստացա տվյալ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը, առաջին հերթին ինձ հետաքրքրեց այն կերպարը, որին պետք է մարմնավորեի: Թեև Ելենայի կերպարն ինձ հետ որևէ զուգահեռներ չունի, ինձ բոլորովին նման չէ, բայց, այնուամենայնիվ, փորձում եմ արդարացնել բոլորի սպասելիքները»,- նշել է Նելլի Խերանյանը:

Վերջինս ավելացրել է, որ իրեն դուր են գալիս նաև սերիալում ներգրավված մյուս դերասանները, ովքեր, ըստ իրեն, պրոֆեսիոնալ մարդիկ են:

Հարցին` որքանո՞վ է ինքն իրեն հարմարավետ զգում սերիալում, Նելլի Խերանյանը պատասխանել է.

«Սերիալը մի բան է, որում անհասկանալի արագություն կա: Այդ արագությունն ամենօրյա է և վազքի նման մի բան է: Եթե դերասանը պատրաստ չէ այդ վազքին, ապա նա պարզապես չպետք է մոտենա սերիալին: Դեռ իմ ուժերն ինձ ներում են և ես կարողանում եմ այդ տեմպի մեջ աշխատել: Սերիալը, առհասարակ, շրջապտույտի պես մի բան է, որը քեզ ամբողջովին կուլ է տալիս»,- ասել է դերասանուհին` ավելացնելով.


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին