Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Լուսին Վարդանյանն այսօր նշում է 30-ամյակը. ծննդյան անակնկալների ու ամենամեծ երազանքի մասին դերասանուհին պատմել է կայքին:
«Ես այլեւս 20-ների մեջ չեմ, նոր տարիքային շեմ եմ մուտք գործել ու դրանից ելնելով էլ՝ նոր սպասելիքներ ունեմ: Կարծում եմ՝ 30-ը ավելի հետաքրքիր ու հասուն տարիք է՝ այս առումով սպասելիքներս էլ են ավելի հետաքրքիր: Ես այն մարդկանցից չեմ, ով տարիքից, մեծանալուց կարող է դեպրեսիայի մեջ ընկնել, յուրաքանչյուր տարիք ունի իր հետաքրքրությունը, ի վերջո, եթե մեծանում ես, ուրեմն ապրում ես, իսկ դա հրաշալի է»,- տարիքային առանձնմահատկությունից խոսելիս՝ նշեց դերասանուհին:
Մեզ հետ զրույցում ժպտադեմ Լուսինն ասաց, որ այսօր ամենաշատը հուզվել ու շոյվել է դստեր անակնկալից.
«Աղջիկս երեկ խոստացել էր, որ մայրիկի ծննդյան առթիվ առանց լաց լինելու կգնա մանկապարտեզ եւ այդպես էլ արեց: Առավոտյան ճիշտ է արցունքների միջից տարեդարձի երգը երգեց, բայց անմիջապես սկսեց ժպտալ եւ ուրախ գնաց մանկապարտեզ՝ ասելով, որ մայրիկի նման իր խոստման տերն է»,- պատմեց օրվա հերոսուհին:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում