▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմինա Ասրյանը` էկրանային դադարի ու «Դոմինո» սիթքոմում նկարահանվելու մասին

Life.panorama.am-ը գրում է. Տարիներ առաջ «Հրեշտակների դպորց» սերիալից հայտնի դարձած դերասանուհի Արմինա Ասրյանը, ով հեռուստադիտողին ծանոթ է նաեւ «Քաղաքում» հեռուստասերիալից, շատ շուտով կրկին եթերում կլինի: Նրան կտեսնենք սիրված սիթքոմի՝ «Դոմինո»-ի շրջանակներում.

«Առաջարկը ստացել եմ շատ անսպասելի, հենց ռեժիսորի՝ Հարություն Խալաֆյանի կողմից: Այդ ժամանակ երկրում չէի, գալուն պես հանդիպել, խոսել ենք և համաձայնվել եմ. այսպիսի երկար դադարից հետո ցանկանում էի հաճելի ու պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատել ու բարեբախտաբար հենց նման առաջարկ էլ ստացա»,- մեզ հետ զրույցում նշեց դերասանուհին ու խոսեց վերջին տարիների դադարի մասին.

«Դադարն, իրոք, շատ մեծ էր, այս ընթացքում եղել են մի քանի փոքրիկ առաջարկներ, բայց մերժել եմ: Շատ-շատ էի կարոտել նկարահանումները, իմ աշխատանքը, ինձ հիմա զգում եմ ինչպես ձուկը ջրում»,- նշեց նա:

Խոսելով «Դոմինո»-ում իր կերտած կերպարից՝ Արմինան պատմեց.

«Շատ չեմ ուզում չակերտներ բացել, քանի որ դեռ եթեր չի հեռարձակվում: Միայն կարող եմ նշել, որ մարմնավորելու եմ համեստ, միամիտ, գյուղում մեծացած աղջկա, իսկ թե ինչ զարգացումներ կլինեն նրա հետ կապված, ցույց կտա սիթքոմի նոր եթերաշրջանը»:

Անդրադառնալով դերասանական ու ստեծղագործական անձնակազմին՝ դերասանուհին նկատեց.

«Խումբը շատ պրոֆեսիոնալ է, բոլորն էլ ցիվիլ մարդիկ են. Հայտնվելով նրանց մեջ՝ միանգամից մերվել եմ բոլորի հետ, թեեւ մեծամասնությանը ճանաչում էի, մնացածի հետ էլ շատ հեշտ ընկերացանք: Ինձ համար միշտ հաճելի է հետաքրքիր մարդկանց հետ շփվելը»:

Մեր հարցին, թե Արմինա Ասրյանը մինչ այս դիտե՞լ է արդյոք «Դոմինո» սիթքոմը, դերասանուհին անկեղծացավ.

«Ճիշտն ասաց՝ չեմ հետևել, բայց առաջարկը ստանալուց հետո գրեթե բոլոր սերիաները նայել եմ օն-լայն ու շատ եմ հավանել. հենց դրա համար էլ ուրախ եմ, որ ստացա նման առաջարկ»:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին