▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուշոյի մենեջերը՝ երգչուհու և Իսրայելի նախագահի համագործակցության մասին

Aysor.am-ը գրում է.

2009 թվականին հայ երգչուհի Սիրուշոն Եվրատեսիլ 2008-ի մասնակիցներ իսրայելցի Բոազ Մաուդայի և սերբ Ելենա Տոմաշևիչի հետ միասին ձայնագրեց «Time to pray» (Աղոթելու ժամանակն է) խորհրդանշական երգը, որի խոսքերի հեղինակը երեկ՝ սեպտեմբերի 28-ին,  կյանքից հեռացած Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն է:

Կայքը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է սկսվել այս համագործակցությունը և ո՞ւմ գաղափան է եղել նախագիծը:

«Նախագծին մասնակցելու գաղափարն ու առաջարկն, ի սկզբանե, հենց Իսրայելի կողմից է եղել: Հետաքրքրվելով նախագծի հիմնական գաղափարով՝ Սիրուշոն ընդունեց առաջարկն ու միացավ մյուս երկու երկրները ներկայացնող կատարողներին»,-մեզ հետ զրույցում նշեց երգչուհու մենեջեր Նունե Խուրշուդյանը:

Նախագծի հիմնական նպատակը խաղաղության մասին ստեղծագործություն ներկայացնելն էր:

«Դա է պատճառը, որ մասնակիցների թվում էին այն երեք երկրները, որոնք շատ լավ գիտակցում էին խաղաղության արժեքը: Ու հենց երաժշտությունը կապող օղակ հանդիսացավ՝ միանալ գաղափարին ու համատեղ նախագիծ ներկայացնել: Բացի անգլերեն հատվածից, արտիստներից յուրաքանչյուրը ստեղծագործության ընթացքում ներկայացրել է նաև մայրենի լեզվով գրված հեղինակային հատված: Պերեսը Խաղաղության Նոբելյան մրցանակակիր էր, ինչը նախագծի շրջանակներում իր մասնակցությունն էլ ավելի խորհրդանշական է դարձնում»,-նկատեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքվ՝ քանի որ նախագիծն իրականացնելու գաղափարը իսրայելական կողմինն էր, նախապես գրված էին ստեղծագործության խոսքերը, որի անգլերեն հատվածի հեղինակն Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն է:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին