▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինված և դիմակավոր անձինք հարձակվել են Քիմ Քարդաշյանի վրա

Այս օրերին Փարիզում գտնվող ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ  Քիմ Քարդաշյանի հյուրանոցային համարում նրա վրա հարձակվել են զինված անձինք, որոնք  եղել են դիմակներով և ոստիկանների պես հագնված:

Այս մասին, Քարդաշյանի պաշտոնական ներկայացուցչին հղում անելով, գրում է  The Daily Mail-ն ու նշում, որ  հեռուստաաստղն այժմ  անվտանգ վայրում է:

Նաև նշվում է, որ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը միջադեպի մասին տեղեկանալուց հետո չեղարկել է Նյու Յորքում կայանալիք համերգն ու անմիջապես  մեկնել Փարիզ:

 

Բրիտանական պարբերականն այլ մանրամասներ չի հաղորդում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին