▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միանշանակ մտավախություն կար... Անժելա Սարգսյան

tert.am-ը գրում է. Տեղի ունեցավ The Lake գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերակատարուհուն՝ Սառային, մարմնավորել է Անժելա Սարգսյանը: Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը  Սևակ Մանգուշյանն է:

Ֆիլմը պատմում է Սառայի մասին, ով ստիպված է լինում թողնել բեմը հանուն ամուսնու և քաղաքից տեղափոխվել՝ հույս ունենալով, որ հետ է վերադառնալու։ Արդեն տասը տարի անց, երկու երեխաների մայր Սառան հասկանում է որ այլևս հետ չի վերադարձնի թողածը։ Սառան չի կարողանում համակերպվել իր կորցրած երազանքների, իր անվերադարձ տարիների հետ և երբ չի ստանում այն, ինչին սպասում էր, այն ինչ նախատեսել էր իր համար, այլևս տանել չի կարողանում նրանց, ում վրա վատնել է իր տարիները, և որոնցից այդպես էլ չի ստացել իր կատարած զոհաբերությանը արժանի գնահատական:

 «Ֆիլմի առաջարկը ստացել եմ ռեժիսորի կողմից: Ռեժիսորը ներկայացավ, որ ֆիլմը իր ավարտական աշխատանքն է ու ցանկանում է, որ գլխավոր դերակատարուհին ես լինեմ: Սցենարին ծանոթանալուց հետո հասկացա, որ ցանկանում եմ փորձել աշխատել սկսնակ ռեժիսորի հետ»,- ասաց դերասանուհին: 

Այն հարցին, թե մտավախություն չի առաջացրել դերասանուհու մոտ, այն փաստը, որ ռեժիսորը ուսանող է՝ Անժելան պատասխանեց,-«Միանշանակ մտավախություն կար, սակայն մեծ բավականություն եմ ստացել նկարահանումների ժամանակ: Իհարկե թերություններ կային, քանի որ ֆիլմը նկարահանել է ուսանող և մեծ գումարներ չի ծախսվել: Արվել է մաքսիմալ սեփական միջոցներով, բայց մեծ ասելիքով: Ուսանողի համար խաղալը շատ ավելի ռիսկային է: Այստեղ բացարձակ կապ չունի գումարը: Այստեղ բոլորս անվճար ենք աշխատել: Ռիսկի գործոնը շատ մեծ էր, քանի որ կարող է սխալ լույս դրվել ու քո խաղը կիսով չափ նույնիսկ չերևա»:

 Նկարահանումները բավականին էքստրեմալ պայմաններում են եղել: Ֆիլմը նկարահանվել է Սևանում՝  մարտ ամսին, սակայն այնքան ձյուն է եկել, որ նկարահանման անձնակազմը ստիպված է եղել փրկարարների կանչել:

 «Ռեժիսորը ցանկանում էր սպիտակ ձյան տեսարանի վրա՝ ինձ նկարահանել սև հագուստով: Իրադարձությունների մեծ մասը ծավալվում էին Սևան քաղաքում: Բոլորս էլ գիտակցումէինք, որ բնական ճանապարհով, մարտ ամսին ձյուն ստանալը անհավանական ցանկություն է: Առաջին օրվա նկարահանումներից հետո արթնանում ենք և անակնկալ՝ ամբողջ տարածքը ծածկված էր ձյունով: Ռեժիսորը ստացավ իր երազանքների կադրերը»,- պատմում է դերասանուհին:

Ֆիլմում Անժելայի խաղընկերը դերասան Մխիթար Ավետիսյանն է: Վերջինս պրեմիերային ներկա չէր,նրա փոխարեն անկեղծացավ Անժելան,-«Պիտի նշեմ, որ կերպարս այսքան չէր հաջողվի, եթե խաղընկերս Մխիթար Ավետիսյանը չլիներ: Գիտեմ, որ Մխիթարը համաձայնել է նկարահանվել , քանի որ ես էի համաձայնել»:

 

Անժելայի դուստրը՝ Եվան, արդեն  որերորդ անգամ է ինչ նկարահանվում է դժբախտ մանկություն ունեցող երեխայի կերպարում, սակայն այս փաստը երեխայի մայրիկին չի մտահոգում:

«Շատերն են ինձ դատափետում, որ ես դստերս թույլ եմ տալիս մարմնավորել դժբախտ երեխաների  կերպարներ: Ֆիլմում երեխայիս կերպարը ոչ միայն դժբախտ մանկություն ունի, այլև մահանում է: Ես սնահավատ մարդ չեմ: Բացի դրանից էլ բոլորս էլ մի օր մահանալու ենք»,-ավելացրեց դերասանուհին:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին