▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ էր Նարեկ Մակարյանն ատրճանակ պահում մոտոցիկլետում, և ո՞վ է այն գողացել. երգիչը բացահայտում է

«Ոստիկանություն եմ դիմել, որովհետև մոտոցիկլետիս բեռնախցիկում եղել է  ատրճանակ, սակայն չեմ ծավալվի, թե ինչու է եղել: Եթե  բացի ինձնից որևէ մեկն այդ ատրճանակն օգտագործի, դա արդեն ինձ համար մեծ խնդիրներ կարող է առաջացնել»,-Asekose.am-ին ասաց երգիչ Նարեկ Մակարյանը` անդրադառնալով իր մոտոցիկլետի գողությանը:

Երգչի խոսքով` ինքը դիմել է ոստիկանություն առաջին հերթին հենց ատրճանակի  պատճառով, որպեսզի  համապատասխան դիմում գրի, որ այն գողացել են.

«Ինձ թվում է` հակառակ դեպքում կարիքը չէր լինի, որովհետև մոտոցիկլետը, առհասարակ, գողանում են հենց այն վարողները, իսկ ես և իմ ընկերները ճանաչում ենք Հայաստանի բոլոր մոտոցիկլետ վարողներին, գուցե, ավելի շուտ կգտնեինք, քան ոստիկանությունը»:

Նարեկը հավելեց, որ այն կարծիքին չէ, որ գողը գիտեր ատրճանակի մասին, քանի որ ըստ երգչի` դժվար թե  այդ դեպքում դիմեր նման քայլի.

«Կարծում եմ` որևէ մեկը դուխ չէր անի նման քայլի դիմելու: Դեռ չեմ կարող ասել այս գողությունը շարքային է, թե ամեն ինչ շատ ավելի խորն է: Կարծում եմ, որ ամեն ինչ կբացահայտվի, որովհետև համարյա բոլոր ընկերներս աջակցում են ինձ` թե Հայաստանից, թե ԼՂՀ-ից: Երևի  մեքենաս գողանային, այսքան սրտացավորեն չէի վերաբերի, քան մոտոցիկլետը. այն շատ եմ սիրում»:

Իսկ այն հարցին, թե ինչու էր իրեն հարկավոր ատրճանակ, երգիչը պատասխանեց հետևյալ ձևով.

«Այս հարցի արժեքը մեկ միլիոն է (ռուս. արտահայտություն`«вопрос на миллион»)»,-ապա այն դիտարկմանը` արդյո՞ք պաշտպանվելու կարիք կա, և խնդիրներ ունի, ասաց. «Նվեր է. Ձեր կարծիքով նմա՞ն եմ մարդու, ով խնդիրներ ունի: Բացարձակապես որևէ խնդիր չունեմ, իմ հանրապետությունում շատ պաշտպանված եմ, ունեմ շատ լավ ընկերներ: Այս հանրապետության  քաղաքացի եմ, իսկ նվերը չեն քննարկում»:

Նարեկի խոսքով`  ինքը որևէ մեկին չի կասկածում, սակայն այն կարծիքին է, որ մոտ ժամանակներս մոտոցիկլետը կհայտնաբերվի.

«Ես դա զգում եմ, բացի այդ ինքնուրույն եմ աշխատում, իհարկե, ոստիկանության հետ համատեղ: Հետաքրքրվում եմ, թե որտեղ այն կարող է լինել և այլն:  Որոշակի հաջողություններ գրանցել եմ, պարզապես դա անձնական է և մանրամասնելու կարիքը չկա»:

Հավելենք, որ Նարեկ Մակարյանի խոսքով` մոտոցիկլետի արժեքը 11 հազար դոլար է, իսկ ատրճանակի հետ կապված ամեն ինչ օրինական էր:

Նշենք, որ երգիչը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նաև գողության տեսանյութը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին