▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդալու են մարդիկ, որ զիբիլի վրի կատու են, բայց ցույց են տալիս յանի աշխարհի տերն են. Ռոլանդ Գասպարյան

Դիտեք նաև՝

«Ռեինկարնացիա»  խմբի  մեներգիչ Ռոլանդ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 «Խնդալու են մարդիկ որ իրանք զիբիլի վրի կատու են ու իրանք գիտեն դրա մասին, բայց իրանց նենց են ցուց տալիս յանի աշխարհի տերն են...
խնդալու են մարդիք որ 10 ինստիտուտ են ավարտել բայց տգետ մեռնում են... 
Խնդալու են մարդիկ որ իրանց նենց են ներկայացնում ոնց կուզեին իրանք լինել...
Խնդալու են մարդիկ որ սաղ օրը սրա նրա հետ նկարվելով ու Share անելով իրանց մոմենտով աչոկ են հավաքում յանի իրանք մեծ պուպուլ են...
խնդալու են մարդիկ որ մտածում են եթե շատ փող ունենային լավ կլիներ իրանց մոտ ամեն ինչ...
Խնդալու են մարդիկ որ նեղանում են իրարից, կամ մտածում որ դու ես նեղացել իրանցից...
Խնդալու են քիթ տաշող բժիշկները որ մենակ մի ձևի քիթ են սիրում ու սաղին դրանից են տաշում...
խնդալու են նրանք ովքեր սաղ օրը նստած սրան նրան են քլնգում օնլայն, բայց կյանքում բան չեն արել (Looser մեռնում են)...
խնդալու են արվեստագետները որ արվեստի հետ ոչ մի կապ չունեն... 
խնդալու են մեր TV-ները որ 24 ժամ ցույց են տալիս թէ ինչքան խնդալու են...
խնդալու են նրանք ովքեր մտածում են որ երջանկությունը պետք է ինչոր տեղ փնտրել...
խնդալու են նրանք ովքեր 24 ժամ հաչում են իրար վրա...
խնդալու են նրանք ովքեր կարծում են որ իրանց կարծիքը ինչոր մեկի տանձին ա, ու կարան ամեն տեղ փսխեն իրանց հիմար կարցիքը... 
Խնդալու են նրանք ովքեր դեռ չեն գտել իրանց դերը կյանքում, ավելի խնդալու են ովքեր խառնել են իրենց դերը... 
Խնդալու են նրանք ովքեր մտածում են որ Հայաստանը մի օր Eurovision-ը հաղթելու են...
Խնդալու են նրանք ովքեր մտածում են որ նախագահը փոխվի պիտի լավ լինի ամեն ինչ...
խնդալու են նրանք ովքեր մտածում են լավ արտիստը պիտի աղքատ լինի...
խնդալու են նրանք ովքեր Սեռժի պահածն են, բայց սրա նրա մոտ քրֆում են իրանց հորը...
խնդալու են հիմար մեդիանները որ սաղ օրը Spam են սրսկում մարդկանց...
խնդալու են լրագրող կոչվածները որ հետները հարցազրույց անելուց ուզում ես հետ տաս վրեն...
խնդալու են հայկական սերիալները, որ դառը իրականությունը իրանց տներից հանում են հեռուստաեէկրան ու ժողովրդին Double դեպրեսիայի ենթարկում...
խնդալու են այսօրվա հումորիստները որ հեչ խնդալու չեն...
խնդալու են կառավարությունն ու ընդիմությունը...
խնդալու են աբիժնիկ արտիստները որ վախտին գործերը լավ ա եղել,ու հիմա վատացելա ռեսկը դառել են ընդիմադիր... խնդալու են քլաբերի տերերը որ կարային Հանգիստ քյաբաբնոց աշխատցնեին...
խնդալու են անգլերեն երգող, անգլերեն չիմացող երգիչները(ներողություն երգիչ բառիս համար)...
Խնդալու են կոչում ստացած մարդիկ որ մինչ ստանալը տվողներին քրֆում էին...
խնդալու են նրանք ովքեր իրանց մոմենտով ազատ միտք ունեն, բայց աշխարհի սահմանափակն են...

Ինձ համար սրանք սաղ խնդալու են... որովհետև եթե չխնդայի պիտի ստիպված ատեի, իսկ ատելությունը վնասակար է առողջության համար...
#խնդալուեն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին