▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրորդ թոռնիկս դեռ շատ փոքրիկ է, իսկ մեծ թոռնիկս ինձ համար երգել ու մոմ է փչել. Սյուզան Մարգարյան

aysor.am-ը գրում է.

Այսօր երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սյուզան Մարգարյանը նշում է ծննդյան 55-րդ հոբելյանը: Սիրված երգչուհու տոնական օրը սկսել է կեսգիշերից՝ ընկերների ու հարազատների շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով:

«Մեր ընտանիքում ընդունված ավանդույթ է՝ միմյանց շնորհավորում ենք հենց կեսգիշերին: Ամուսինս կեսգիշերին ծաղիկներով եկավ, ժամը 24:00-ին էլ դուստրս ու փեսաս զանգահարեցին ու շնորհավորեցին: Ճիշտն ասած՝ քաղաքում չէինք, երեկ ենք վերադարձել, այդ պատճառով ոչինչ չեմ պլանավորել այսօրվա համար: Չգիտենք՝ հստակ ինչպե՞ս, բայց անպայման կնշենք», -Aysor.am-ի հետ զրույցում նշեց հոբելյարը:

Սյուզան Մարգարյանի անձնական և ստեղծագործական ձեռքբերումները բազմաթիվ են, բայց նրա համար ամենից կարևորն ու ոգևորողն ընտանեկան ջերմությունն ու համերաշխությունն է:

«Անշուշտ, ստեղծագործական ձեռքբերումներն են պատճառը, որ դուք ինձ զանգահարել եք… Կարևորելով այդ ամենը՝ ուզում եմ պարտադիր շեշտել, որ իմ ամենամեծ ձեռքբերումն իմ ընտանիքն է: Նրանց հետ եմ և՛ երջանկանում, և՛ հանգստանում: Որքան շատանում ենք, երջանկությունս էլ է շատանում: Հավանաբար, տատիկի ամենապարզ խոսքեր ասացի, բայց այս կարգավիճակն ինձ այսօր ամենաշատն է հուզում և հաճելի է», - ժպիտով նկատեց վաստակավոր արտիստուհին:

Հարցին, թե արդյոք երկրից դուրս գտնվող միակ դստրիկը, բացի զանգից, այլ անակնկալ մատուցել է մայրիկին՝ պատասխանեց.

«Չգիտեմ՝ ինչու է բոլորի մոտ այնպիսի կարծիք տարածված, թե Սիրուշոն դրսում է: Նա հիմա էլ Երևանում է, իրենց տանը: Ու այսօր, բնականաբար, միասին ենք անցկացնելու»:

Ի դեպ, սիրելի տատիկին իրենց թոթով լեզվով շնորհավորել են նաև թոռնիկները՝ երգչուհի Սիրուշոյի որդիները:

«Երկրորդ թոռնիկս դեռ շատ փոքրիկ է ու իր ջինջ ծիծաղն ինձ ուրախացրեց, իսկ մեծ թոռնիկս ինձ համար երգել ու մոմ է փչել», - նշեց նա:

Նկատառմանը, որ գուցե տատրիկի ու մայրիկի երաժշտական գեները շարունակողը լինի՝ մեր զրուցակիցը ծիծաղելով պատասխանեց. «Չեմ կարծում, բայց փորձեր է անում»:

Մշտապես ժպտադեմ, գեղեցիկ ու կանացի 55-ամյա Սյուզան Մարգարյանին տարիքի ավելացումը չի վախեցնում ու անհանգստացնում: Ամեն տարիք իր հմայքն ու երջանկությունն ունի:

«Հավատացեք, ես բացարձակ չեմ հիշում տարիքիս մասին: Ապրում եմ` թվերի հետ որևէ առընչություն չունենալով: Թվերն էական չեն, ի վերջո մարդն իրեն զգում է այնքան, որքան իր ներսում է, հոգում: Չեմ ժխտի, կար ժամանակ, երբ լսում էի` ինչ-որ մեկը 55 տարեկան է՝ ասում էի՝ օ՜, մեծ մարդ է: Բայց հիմա, երբ ինքս եմ այդ տարիքում, զգում ու հասկանում եմ՝ մարդը երիտասարդ է մնում իր հոգով», - խոստովանեց երգչուհին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին